Ստամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա
INTERNATIONAL NEWSՍտամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա այն բանի համար, որ վերջիններս իսլամական սրբազան Ռամադան ամսվա ընթացքում օգտագործել են ոգելից խմիչքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Velvet Indieground խանությում: Տղամարդկանց խումբը գոռոցներով մտել է խանութ և սկսել ծեծ ու ջարդը: Ամենայն հավանականությամբ, նրանց դուրս չի եկել այն, որ Ռամադանի ամսվա ընթացքում այդտեղ խմում են գարեջուր և ռոք երաժշտություն են լսում: Նախնական տվյալներով` տուժել է մեկ մարդ:
Radiohead խումբն աևդեն մեկնաբանել է կատարվածը` իր աջակցությունն ու սերը հայտնելով Ստամբուլի երկրպագուներին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



