Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է հինայով դաջվածքը
PHOTO
Սիրված հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ինդոնեզիայի Բալի կղզե նահանգի լավագույն տեսարժան վայրերում լինելուց, տեղի բնության գեղեցկությունը երկրպագուներին ներկայացնելուց հետո, իր հանգիստը շարունակում է վայելել Սինգապուրում։ Դերասանուհին Facebook-յան էջում չի դադարել լուսանկարներ հրապարակել իր գեղեցիկ եւ ներդաշնակ հանգստից։ Ի դեպ, Նազենիի հրապարակումները ոչ միայն հետաքրքիր է դիտել, այլեւ կարդալ դրանց մեկնաբանությունները։
Ոտք դնելով Սինգապուր՝ Նազենին առաջինը եղել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ հակիրճ պատմելով շինության ստեղծման մասին։
«Սինգապուրի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Սինգապուրի քրիստոնեական ամենահին տաճարն է, կառուցված 1835-ին հայ համայնքի կողմից) եղել է ու կա հայերի համար կարևոր հավաքատեղի,,, ունի գրառումների Գիրք, որը պահում ու տեղափոխում է ժամանակի միջով այցելուների հուշերը, շատ հետաքրքիր էներգետիկա ունի.. միայն ափսոս՜, որ չգիտենք նրա հետագա ճակատագիրը...»,- գրել է երգչուհին՝ ավելացնելով, որ այժմ եկեղեցին պատկանում է Սինգապուրին (ոչ հայերին)։
Եկեղեցի այցելելուց եւ հայկական ոգին զգալուց հետո դերասանուհին շրջել ու հասել է հնդկական թաղամաս։ Նազենին հավանաբար հենց այստեղ էլ ձեռքին հինայով դաջվածք է արել (մեհենդի), որը բնորոշ է հնդկական մշակույթին։




















































