«Բոկո Հարամի» գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ 7 ոստիկան է մահացել
INTERNATIONAL NEWSՆիգերի հարավ-արեւելքում «Բոկո Հարամի» ահաբեկիչները մի քանի զինծառայողների են սպանել եւ զենք-զինամթերք հափշտակել, հաղորդում է Reuters-ը:
Ուժային կառույցների աղբյուրները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել նախարարական մակարդակով պատվիրակության այցելության պահին: Փոխհրաձգության հետեւանքով 7 ոստիկան է մահացել, եւս 12-ը՝ վիրավորվել: Նախարչարներից ոչ ոք չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ընդունում են իսլամիստական խմբավորումների գործողությունների պատճառով իրենց տները լքած փախստականներին:
Հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ Չադը 2 հազար զինծառայող է ուղարկել հարեւան Նիգեր՝ «Բոկո Հարամի» գրոհայինների դեմ պայքարելու համար:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



