Չինական գյուղի բնակիչը վեճի ընթացքում գնդակահարել է երեք հարեւանին
INTERNATIONAL NEWSՉինական Հուանդուն նահանգի բնակիչներից մեկը վեճի ընթացքում գնդակահարել է երեք եւ վիրավորել չորս հարեւանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ժենմին ժիբաո» թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Դունյուան գավառի Հեյուան քաղաքային օկրուգի գյուղերից մեկում: Հաղորդվում է, որ մի խումբ անձանց միջեւ վեճ է առաջացել, որի ընթացքում տեղի բնակիչ Չժան Մոումինը հրազենով գնդակահարել է զրուցակիցներին:
Դեպքից հետո նահանգի եւ գավառի հանրային անվտանգության մարմինները սկսել են փնտրել կասկածյալին: Շաբաթ առավոտյան նա հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Տղամարդուն մեղադրում են դիտավորյալ սպանության համար
Պարզվում է, թե ինչն է նրան դրդել հանցագործություն կատարելու: Միջադեպի հետագա հետաքննություն է կատարվում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



