ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵՄ-ի Խորհուրդը 12 ամսով՝ մինչեւ 2017 թվականի հունիսի 23-ը երկարացրել Է Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ սահմանված արգելիչ միջոցները Ռուսաստանի հետ Ղրիմի միավորումը չճանաչելու ռազմավարության շրջանակներում: Այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Այդ միջոցների գործողությունը սահմանափակված Է միայն Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքով, եւ դրանք պարտադիր են ԵՄ-ի բոլոր քաղաքացիների եւ Եվրամիությունում հաստատված ընկերությունների համար»,-նշվում Է հայտարարության մեջ:
Պատժամիջոցները արգելում են Ղրիմի բոլոր ապրանքների ներմուծումը Եվրամիություն, եվրոպական որեւԷ ներդրում Ղրիմի տարածքում, ներառյալ այնտեղ անշարժ գույքի ձեռքբերումը, բիզնեսի ֆինանսավորումը, ծառայությունների տրամադրումը, օրինակ՝ տուրիստական: Արգելված Է եվրոպական նավերի մուտքը Ղրիմի նավահանգիստներ՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Արգելված Է տրանսպորտի, հեռահաղորդակցությունների ոլորտի, Էներգետիկական սեկտորի, նավթարդյունահանման եւ նավթավերամշակման, բնական ռեսուրսների արդյունահանման բնագավառի ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Ղրիմ, արգելված Է նաեւ տեխնիկական ծառայությունների ցուցաբերումը այն ընկերություններին, որոնք աշխատում են այդ սեկտորներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



