Պուտինը հորդորել Է վերականգնել ԵՄ-ի հետ հարաբերությունները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել Է վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ. Ռուսաստանը պատրաստ Է ընդառաջ գնալ, բայց դա մեկ դարպասով խաղ չԷ: Այս հայտարարությամբ Պուտինը հունիսի 17-ին հանդես Է եկել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստու մ:
«Ինչպես ցույց տվեցին Գերմանիայի եւ Ֆրանսիայի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումները, եվրոպական բիզնեսը ցանկանում Է եւ պատրաստ Է համագործակցել մեր երկրի հետ: Հարկավոր Է, որ քաղաքական գործիչներն ընդառաջեն բիզնեսին, դրսեւորեն իմաստնություն, հեռատեսություն եւ ճկունություն: Մեզ հարկավոր Է վերադարձնել վստահությունը ռուս-եվրոպական հարաբերություններում եւ վերականգնել փոխգործակցության մակարդակը»,-հայտարարել Է Պուտինը: Նա հիշեցրել Է, որ Ռուսաստանը չի եղել ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման նախա ձեռնողը: «Բայց մենք, ինչպես մեզ մոտ ժողովուրդն Է ասում, քեն չենք պահում, եւ պատրաստ ենք ընդառաջ գնալ մեր գործընկերներին, բայց դա չի կարող լինել մեկ դարպասով խաղ»,-հավելել Է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել Է, որ եվրոպական երկրները կարող Էին միանալ Եվրասիական մեծ գործընկերության նախագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



