Ալան Շիրերը մեկնարկային կազմում տեսնում Է Վարդի-Սթարիջ զույգին
INTERNATIONAL NEWSԵվրո 2016-ում Անգլիայի հավաքականի հարձակվողների ելույթներին է անդրադարձել անգլիական ֆուտբոլի լեգենդներից, Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Ալան Շիրերը: Ֆուտբոլիստը նշել է, որ Անգլիայի ընտրանու մեկնարկային կազմում պետք է հանդես գան Ջեյմի Վարդին և Դանիել Սթարիջը:
«Հարի Քեյնը կորցրեց Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Եվրո 2016-ում հանդես գալու իր հնարավորությունները: Նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային 2 հանդիպումներում, սակայն արդյունավետ գորժողությամբ աչքի չի ընկել: Եկել է մյուս հարձակվողներին հնարավորություն տալու ժամանակը»,- ասել է Շիրերը:
Այդ մասին հաղորդում է «The Sun»-ը:
Անգլիայի հավաքականի պահեստային հարձակվողներ համարվող Ջեյմի Վարդին և Դանիել Սթարիջը, փոխարինման դուրս գալով, Ուելսի ընտրանու հետ խաղում հաղթանակ են պարգևել Անգլիային:



