Վագրային նախշերով հաց. ֆրանսիացի հացագործի մտահղացումը (լուսանկարներ)
PHOTO
Tert.am-ը գրում է․
Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ սննդի հարցում կարևորում էին միայն համն ու սննդարարությունը: Ժամանակակից աշխարհում մարդիկ դարձել են առավել քմահաճ ու պահանջում են, որ համեղ սնունդը լինի նաև ակնահաճո։
Այսպիսի պահանջներ ներկայացնողներին գոհացնելու համար ֆրանսիացի հացագործ Պատրիսիա Նասիմենտոն ստեղծել է յուրահատուկ հաց, որի խմորը կատվազգիներից շատերին բնորոշ նախշերն է հիշեցնում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, կինը նաև կիսվել է հացի պատրաստման բաղադրատոմսով ու դրան կից ներկայացրել է ուղղորդող ֆոտոշարք:
Հարկավոր է վերցնել շոկոլադե ու վանիլային խմորներ, խիտ կակաոյից պատրաստված ու երկար ձողի պես սառեցված խմոր: Այնուհետև կակաոյի խմորի վրա պետք է փաթաթել նախապես գրդնակված վանիլային խմորը ու ստացված ձողիկները դնել սովորական խմորի մեջ:




















































