ԱՄՆ-ն շարունակում է պայքարը Ամերիկայի գավաթում
SPORTՖուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացավ առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումը: Ուժերը չափեցին ԱՄՆ-ի և Էկվադորի ազգային ընտրանիները:
Հանդիպումն անցել է անչափ լարված պայքարում: Թիմերը ստացել են մեկական կարմիր քարտ, և հանդիպումն ավարտվել է ԱՄՆ-ի ընտրանու հաղթանակով՝ 2-1:
Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացել է ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Կլինտ Դեմփսին: Յուրգեն Կլինսմանի ֆուտբոլիստները 2-րդ կեսում զարգացրել են իրենց հաջողությունը և աչքի են ընկել 65-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Գյասի Զարդենը: Էկվադորի հավաքականը կարողացել է միայն կրճատել հաշվի տարբերությունը: 74-րդ րոպեին գոլը իր անվան դիմաց է գրանցել Միքայել Արոյոն: ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ և սպասում է իր մրցակցին:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



