Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
SOCIETYՄայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 501 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոց, 1 բակային տարածք և 1 այգի: Բացի այդ, գործարկվել են մայրաքաղաքի 6 նորակառույց այգիների արտաքին լուսավորության համակարգերը: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու և Արաբկիրի 1 փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: «Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



