Համացանցում ծաղրում են Թեյլոր Սվիֆթին ու նրա նոր սիրեկանին
PHOTO
Երեկ լրատվամիջոցները համատարած քննարկում էին Թեյլոր Սվիֆթի նոր սիրային կապը, ինչի համար առիթ էր դարձել այն, որ 35–ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնին ու 26-ամյա երգչուհունհամբուրվելիս են տեսել ծովի ափին ռոմանտիկ ժամադրության ժամանակ:
Միաժամանակ երգչուհու նախկին բոյֆրենդը՝ դիջեյ Քելվին Հարիսը, Թեյլորին ջնջել է սոցցանցերի իր էջերից:
Իսկ մինչ այդ Թեյլոր Սվիֆթի եւ Թոմ Հիդլսթոնի սիրային կապը համացանցում մեմերի ստեղծման առիթ է դարձել
Ռոդ Այլենդի լողափին զույգի լուսանկարները համացանցի որոշ օգտատերերի բեմադրված են թվացել:
Համացանցի օգտատերերը սկսել են կատակել այն թեմայով, թե ինչ անբնական տեսք ունի այս զույգը: Համացանցում հիշել են նաեւ Թեյլոր Սվիֆթի բոլոր մյուս նախկին բոյֆրենդների ու այն մասին, թե ինչպես է բաժանվելուց հետո միշտ նոր երգ գրում նախկին բոյֆրենդի մասին՝ հիշատակելով անձնական կյանքը մամուլի ուշադրությունը գրավելու համար օգտագործելու նրա սովորության մասին:




















































