Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանցի նախարարը` «Ֆորմուլա-1»-ի համար Ալոնսոյին 2 մլն դոլար տալու մասին

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտինախարար Ազադ Ռահիմովը խոսել է այսօր Բաքվում սկսված «Ֆորմուլա-1» մրցարշավի անցկացման վրա կատարված ծախսերի մասին:

Վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, Ռահիմովն անդրադարձել է նաեւ Իսպանիայի Marca հրատարակության կողմից այն պնդմանը, որ «Ֆորմուլա-1» մրցարշավը Բաքվում անցկացվելու համար Ադրբեջանը 80 մլն դոլար է վճարել, իսկ լեգենդար մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոին` 2 մլն դոլար, որպեսզի նա հանդես գա որպես մրցումների պաշտոնական դեսպան:

«Բազմիցս հայտնել եմ, որ մրցարշավի երթուղու ասֆալտի ծածկույթը փոխելու վրա ծախսվել է 12 մլն մանաթ: «Ազադլըգ» հրապարակում մրցարշավի համար շենք գնելու վրա` 20 մլն մանաթ: Քաղաքում հատուկ շինություններ են կառուցվել, այլ աշխատանքներ են կատարավել: Ալոնսոյին այդքան փող ոչ ոք չի տվել: Սակայն, ընդհանուր առմամբ, պետությունն ու բոլոր հովանավորները 100 մլն մանաթ փող են ծախսել», -ասել է նա:

Ադրբեջանում Եվրոպայի Գրան Պրի «Ֆորմուլա-1» մրցարշավները իրար հետեւից պետք է անցկացվեն 5 տարի շարունակ: Հակառակ դեպքում` Ադրբեջանը հարկադրված կլինի 100 մլն դոլար տուգանք վճարել:

Ադրբեջանցի նախարարը հույս է հայտնել, որ մրցարշավի վրա կատարված ծախսերը մասնակիորեն հնարավոր կլինի փոխահատուցել մրցումների շրջանում Բաքու այցելող զբոսաշրջիկների հաշվին: Նա նշել է, որ արդեն 2 մլն մանաթի տոմսեր են վաճառվել:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները գտնում են, որ պետության փողերը պետք է ծախսել ոչ թե նման մրցումների, այլ տնտեսական բարեփոխումների եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծման վրա:

Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցարշավը Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու Իլհամ Ալիեւի վարչակարգի հերթական ձախողված նախագիծն է: Այն ներկայացվում է որպես մի նախագիծ, որը պետք է բարձրացնի երկրի եւ նրա մայրաքաղաքի հեղինակությունը, ինչպես նաեւ խթանի արտասահմանյան զբոսաշրջիկների ներհոսքը: Սակայն, Եվրատեսիլ-2012 եւ Առաջին (եւ վերջին) Եվրոպական խաղերի վրա բազմամիլիոն եւ անգամ միլիարդավոր ծախսերն այդպես էլ չեն բերել Ադրբեջանի նկատմամբ արտասահմանյան տուրիստների աճին:

Կայքը համոզմունք է հայտնել, որ «Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է Ալիեւի ռեժիմի վոլյունտարիզմի խորհրդանիշը:

««Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է որոշումների ընդունման գործում Ադրբեջանի ներկայիս ռեժիմին հատուկ վոլյունտարիզմի դրսեւորման խորհրդանիշ: Ադրբեջանում նման շոուների անցկացման մասին ոչ մի որոշում թափանցիկ` լայն եւ անգամ նեղ հասարակական քննարկում չի անցել: Հանուն այդ մրցարշավի անցկացման երեք օրերի, իշխանություններն անգամ չեղյալ են հայտարարել ամառային ժամանակին անցումը, մրցումներն էլ անցկացվում են ոչ թե ազգային, այլ Եվրամիության դրոշի տակ: Միանաշանակ, այդ միջոցառումը ոչ մի կապ չունի պետության, առավել եւս` հասարակության հետ, այլ հան դիսանում է ռեժիմի եւ «Ֆորմուլա-1»-ի կոմերցիոն տերերի ձախողված նախագիծ», -գրում է կայքը` ամփոփելով, որ Ադրբեջանի համար «Ֆորմուլա-1»-ը միայն ավտորիտարիզմի, խորթանալու եւ երկրի ինքնամեկուսացման հերթական արմատավորումն է:

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» Եվրոպայի Գրան Պրի մրցարշավը մեկնաբանելու մեկնած լրագրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությանը:

«Բաքու մեկնող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին մենք կոչ ենք անում ուշադրություն դարձնել մրցումների շքեղության հետեւում 80-ից ավելի քաղաքական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների եւ ԶԼՄ-ների թղթակիցների անհիմն ձերբակալությունների հետ միասին կառավարության  ռեպրեսիվ քաղաքականությանը», այդ առնչությամբ տարածած հայտարարության  մեջ նշել է Freedom House-ի փոխնախագահ Դենիել Կալինգաերթը:

Ադրբեջանի կոռումպացված իշխանությունները գտնում են, որ «Եվրատեսիլ», «Եվրոպայի խաղեր», «Ֆորմուլա» միջազգային միջոցառումներ կազմակերպելով կարող են բարձրացնել իրենց հեղինակությունն ու վարկանիշը: Նման միջոցառումների ժամանակ իշխանությունները Բաքվից հավաքում են արտասահմանցու աչքի համար «ոչ բարետես» ամեն ինչ: Օրինակ` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ Բաքվի կենտրոնական փողոցներից, օդանավակայանից մինչեւ Բաքու մայրուղուց հավաքել էին Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի եւ նրա որդու ` նախագահ Իլհամ Ալիեւի դիմապատկերներով պաստառները՝ փորձելով թաքցնել նրանց նկատմամբ անձի պաշտամունքի առկայությունը երկրում:

Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների հետ կապված՝ իրավապահ մարմինները Ադրբեջանի մայրաքաղաքից հավաքել են մուրացկանությամբ զբաղվող անձանց եւ ուղարկել իրենց մշտական գրանցման շրջաններ: Նավթի եւ մանաթի խիստ էժանացման պատճառով խոր տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի շրջաններից աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ունեցող հազարավոր մարդիկ եւ երեխաներ Բաքվի փողոցներում մուրացկանությամբ աշխատում են գոյություն պահպանել: 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Ֆորմուլա-1»-ը Բաքվում անցկացնելու համար Ադրբեջանը միջազգային կառույցին 50 մլն դոլար է վճարել, իսկ խաղերի անցկացման վրա, փորձագետների կարծիքով, ընդհանուր ծախսերը կազմել են 150 մլն դոլար:

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration