Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Փլուզված ջրանցքը ոռոգման մեկնարկի շեմին վերականգնվել է ամբողջությամբ

SOCIETY

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքին եւ Վաղաշեն գյուղին ոռոգման ինքնահոս ջուր մատակարարող լեռնային բարդ տեղանքով անցնող ջրանցքը եւ այն սպասարկող ճանապարհը, որի մի հատվածը փլուզվել էր նախորդ տարվա աշնանը, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության շինարարների ուժերով վերականգնվել է ամբողջությամբ եւ, հունիսի 15-ից սկսած, պատրաստ է վերագո րծարկման:

Ինչպես տեղեկացրեց «Մարտունի» ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանը, վերականգնման աշխատանքներն իրականացվել են պետական միջոցներից ընկերությանը տրված դրամաշնորհի հաշվին այս տարվա մայիսի 28-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Վերականգնման եւ ջրանցքի 6 կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 10 միավոր տեխնիկա, մինչեւ 30 բանվոր: Աշխատանքներն իրականացվել են բարձրաբերձ լեռան թեքության վրա, ծովի մակարդակից մոտ 2900 մետր բարձրությամբ, ուր ջրանցքը ձգվում է 6 կլիոմետր երկարությամբ: Ամբողջությամբ վերականգնվել եւ լայնացվել է նաեւ ջրանցքը սպասարկող ճանապարհը, որը միաժամանակ ծառայում է նաեւ երկու համայնքների յայլաղատեղերում գտնվող անասնապահական տնտեսություններին: «Հեղեղների հետևանքով ջրանցքը եւ ճանապարհը փլուզվել էին մոտ 30 մետր երկարությամբ եւ մի քանի մետր խորությամբ: Անանցանելի էր դարձել յայլաղատեղեր տանող ճանապարհը, անօգտագործելի՝ տասնյակ կիլոմետրեր ձգվող ինքնահոս ջրանցքը: Երկու շաբաթվա ընթացքում մեր շինարարները, ովքեր ուն են փլվածքները վերականգնելու տարիների փորձ, կարողացան վերականգնել ջրանցքի ու ճանապարհի փլուզված հատվածը: 800-միլիմետրանոց երկաթյա խողովակ տեղադրվեց փլված հատվածում 74 մետր երկարությամբ, ճանապարհի փլված մասում կատարվեց 500 խորանարդ մետր ծավալով հողաքարային լիցք, լայնացում, գաբիոնապատում ու  հարթեցում: Հարթեցվել է նաեւ ջրանցքն ու յայլաղատեղեր տանող ճանապարհը մի քանի կիլոմետր երկարությամբ: Ջրանցքի վերականգնումն ու մաքրումը մեզ հնարավորություն են տվել ինքնահոս եղանակով 400 լիտր վայրկյան հզորության ոռոգման ջուր մատակարարել Մարտունի եւ Վաղաշեն համայնքներին՝ ոռոգում ապահովելով մոտ 370 հեկտար ցանքերում: Սրանով մենք կկարողանանք կրճատել մեխանիկական ոռոգումը՝ խնայելով ահագին քանակությամբ էլեկտրաէներգիա: Միաժամանակ տարիների ընթացքում վերացրել եւ վերացնում ենք ջրանցքի՝ փլվելու ենթակա հատվածները, ապահովում ենք դրա անխափան աշխատանքը, որը նաեւ արոտի շրջանում խմելու ջրի միակ միջոց է հանդիսանում Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր եւ Գեղհովիտ համայնքների անասնահոտերի համար»,-ներկայացրեց Թաթուլ Կարապետյանը:

Վաղաշենի գյուղապետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի ներկայացմամբ՝ «Հեսրի առու» կամ «Մանասի առու» կոչվող ջրանցքի վերականգնումը կենսական նշանակություն ուներ իրենց համայնքի համար: «Մեր ոռոգման ջուրը հիմնականում այդ ջրանցքն է ապահովում, այդ ճանապարհը մեր յայլաղատեղը սպասարկող միակ ճանապարհն է, որոնց վերականգնումը դուրս էր համայնքի բյուջեի հնարավորություններից: Բնակչությունը մտավախություն ուներ, որ  ոռոգման սեզոնն այս տարի կարող է դիմավորել  դժվարություններով, սակայն «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության շինարարները կարողացան ամեն ինչ ավարտել բարեհաջող ու ժամանակին, ինչը շատ կարեւոր էր թե ոռոգման մեկնարկի, թե անասունների արոտի շրջանում»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan