ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը Հայաստանի մարզերում ցրել է կարկտավտանգավոր ամպերը
SOCIETYՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին ժամը 13.03-ից մինչև 13.34-ը հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 12.04-ից մինչև 12.08-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան և Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 150 կրակոց:
Ժամը 11.18-ից մինչև 12.18-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 17 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Արտաշավան և Սաղմոսավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5990 կրակոց:
Ժամը 11.00-ից մինչև 12.41-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 27 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Քաղցրաշեն, Նարեկ, Դվին, Այգեստան, Կանաչուտ համայնքների և Վեդի քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 7008 կրակոց:
Ժամը 11.00-ից մինչև 12.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 7 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Մրգաշեն և Քանաքեռավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1115 կրակոց:
Ժամը 10.46-ից մինչև 12.30-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 15 կայանքներից Լոռու մարզի Վարդաբլուր, Գյուլագարակ, Լեջան, Ծաթեր, Արևածագ, Մղարթ, Այգեհատ, Օձուն, Հագվի և Ագարակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 1505 կրակոց:
Ժամը 10.03-ից մինչև 11.03-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 3 կայանքներից Տավուշի մարզի Կողբ և Բերդավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1350 կրակոց:
Ժամը 09.50-ից մինչև 09.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Արմավիրի մարզի Նալբանդյան, Գետաշեն, Շենավան և Բերքաշատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1148 կրակոց:
Հունիսի 16-ին, ժամը 06.38-ից մինչև 07.35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 59 կայանքներից Արարատի մարզի Արմաշ, Ավշար, Արարատ, Նոյակերտ, Այգավան, Ոսկետափ, Բյուրավան, Արալեզ, Նոյակերտ, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Մխչյան, Ջրահովիտ, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Դալար համայնքների և Վեդի, Արտաշատ քաղաքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 11277 կրակոց:



