Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կներկայացվի Արցախում

CULTURE

 ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացված «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 30-ը եւ այնուհետեւ կներկայացվի Արցախում: Շարժական լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված է ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Այս մասին «Արմեն պրես»-ին տեղեկացրին Թեքեյան Կենտրոնից:

Ցուցահանդեսի մասնակիցներն են ազգությամբ հայ լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից: Ցուցադրված 32 լայնաֆորմատ աշխատանքները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռը արվեստագետների ամենատարբեր ընկալումներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր Կիպրոսից, Անգլիայից, Շվեյցարիայից, արվեստասերներ: 

Բացման խոսքում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ նման ձեւաչափի ցուցահանդեսների կազմակերպումը Թեքեյան Կենտրոնի հարկի տակ դարձել է ավանդույթ, ինչը նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանն ու տարածմանը, ճանաչելի դարձնելով ժամանակակից արվեստագետներին: Տնօրենը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց տիկին նախարարին հայերի համար խորհրդանշական այս թեմայով ցուցահանդեսն այցելելու եւ նրա կայացմանը օժանդակելու համար:

«Յուրաքանչյուր հայի իղձն է՝ ամեն առավոտ աչքերը բացել եւ տեսնել Արարատը», - նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով ցուցահանդեսի գաղափարը եւ բարձր գնահատելով աշխատանքները: Նախարարը նաեւ անդրադարձավ Թեքեյան Կենտրոնի դերին. «Որպես մշակույթի նախարար, ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի մշակութային կենտրոն, որն արժանի է այն գաղափարախոսությանը եւ այն բովանդակությանը, որը ժամանակի մեջ պատմականորեն դրել է Թեքեյան միությունը: Թեքեյան Կենտրոնը մեզանում դարձել է հայ մշակույթը ներկայացնող լավագույն օջախներից մեկը, որի ձեռնրկները մշտապես հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում, ինչի մասին վկայում է այսօրվա ձեռնարկը: Շնորհավորում եմ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին նման հրաշալի աշխատանքներ ներկայացնելու համար»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը (Լոնդոն), շնորհակալություն հայտնելով նախարարին եւ հիմնադրամի հոգաբարձուներին ձեռնարկի իրականցմանը մեծապես օժանդակելու համար, նշեց, որ ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Արցախում, ինչը մեծ դեր կունենա մեր մշակութային կյանքում: Վ. Ուզունյանը հույս հայտնեց նաեւ, ԹԿ հիմնադրամի համագործակցությունը մշակույթի նախարարության հետ կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, անդրադառնալով ցուցահանդեսի գաղափարին, համոզմունքով նշեց, որ ցուցահանդեսը պետք է ունենա շարունակություն՝ «Արարատը աշխարհի աչքերով», եւ դառնա միջազգային ցուցահանդես ու շրջի աշխարհով, ինչը եւս մեկ առիթ կլինի հայի մասին խոսելու, նրա բազմադարյա մատմությունն ակնարկելու համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League