ՀՀ ՊՆ-ն Պատմության ինստիտուտի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հետ հայտարարում է Ամառային դպրոցի ընդունելություն
SOCIETYՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետը համատեղ հայտարարում են Ամառային դպրոցի ընդունելություն «Ռազմական պատմություն» թեմայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա գրառման մեջ նաև նշել է. «Չորսշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, ռազմական վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ և ծավալել թեժ քննարկումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին հայ ռազմարվեստին և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին:
Ամառային դպրոց կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի 3-րդ և բարձր կուրսի ուսանողները , ինչպես նաև մագիստրանտներն ու շրջանավարտները:
Ամառային դպրոցի դասախոսներն են`
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, Արծրուն Հովհաննիսյան,
ռազմական պատմաբան Մհեր Հակոբյան,
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյան,
թուրքագետ Լևոն Հովսեփյան,
արաբագետ Սարգիս Գրիգորյան,
արաբագետ Արմեն Պետրոսյան,
ՀՀ ԵՊՀ , ՀՀ ՊՆ և Վ.Սարգսյանի անվան ՌԻ այլ դասախոսներ
Դասընթացները տեղի կունենան երկուշաբթիից ուրբաթ՝ երեկոյան ժամերին:
Դասընթացի ավարտին աչքի ընկած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով:
Դասընթացը անվճար է:
Դիմելու վերջնաժամկտը՝ հունիսի 29-ը :
Դասընթացների մեկնարկը՝ հուլիսի 1-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. Հասցեով՝[email protected]։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլ. հասցեին կամ զանգահարել՝ 094-76-65-96, 098-66-87-99»։



