Հավի մսով պիրոգ
LIFEԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 100 մլ(տաք)
- շաքարավազ - 1 պտղունց
- խմորիչ - 1 թ/գդ
- թթվասեր - 2 ճ/գդ
- ձու - 1 հատ+1դեղնուց
- աղ - 1/2 թ/գդ
- կարագ - 50գր
- ալյուր
- Միջուկի համար՝
- հավի փափկամիս - 300գր
- մաղադանոս - 1թ/գդ (կտրատված)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոուս բեշամել - 1 բաժակ
-
Պատրաստման եղանակ
- Խմորիչն ու շաքարավազը լցնում ենք տաք ջրի մեջ, խառնում ենք և թողնում 15 րոպե։ Խմորիչը պետք է սկսի գործել։ Այնուհետև թթխմորին ավելացնում ենք թթվասերը, ձուն, կարագն ու աղը։ Գդալով լավ խառնում ենք։ Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում։ Թողնում ենք խմորը բարձրանա։
- Հավը խաշում ենք և կտրատում ենք ոչ մեծ խորանարդներով։
Պատրաստում ենք Բեշամել սոուսը։
Խառնում ենք հավը, բեշամել սոուսը, կտրատած կանաչին, աղն ու պղպեղը ։
- Խմորը դնում ենք ալյուրով պատված աշխատանքային սեղանի վրա, մի քիչ հունցում և 2 մասի բաժանում (մեկը մեծ, մյուսը փոքր, դրանք լինելու են պիրոգի ներքևամասն ու վերևամասը)։
Մեծ խմորը դնում ենք ալյուրով և կարագով պատված ձևամանի մեջ, մեծացնում ենք. եզրերը բարձրացնում, լցնում միջուկը և լավ սեղմում։
- Փոքր խմորը դնում ենք վրայից. ձգում ենք, եզրերը ամրացնում, իսկ մեջտեղում անցք ենք բացում։

- Թողնում ենք 20 րոպե։ Վրայից պատում ենք դեղնուցով կամ կաթով։
Թխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինի։ Տաք պիրոգը պատում ենք սերուցքային կարագով։ Մի քիչ հանգիստ ենք թողնում, որ ավելի փափուկ լինի։

Այսպիսի պիրոգը շատ համեղ կստացվի, եթե հավի հետ նաև սունկ խառնենք։ Հավն ու սունկը կարող ենք խաշելուց հետո նաև տապակել նոր դնել խմորի մեջ

1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
3
Ucom and Hero House Yerevan Continue Cooperation
4
IDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winn...
5
Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback



