Ինչո՞ւ չի կարելի կրծել եղունգները. վնասակար սովորության 9 սարսափելի հետևանքները
LIFEՁեզ ենք ներկայացնում եղունգները կրծելու սովորության 9 հետևանքներ, որոնք կստիպեն յուրաքանչյուրին վերամտածել այդ հարցի շուրջ:
Եղունգ կրծելու սովորություն
1 Եղունգների տակ գտնվում է բոլոր հնարավոր մանրէների մի ամբողջ կույտ: Հաջորդ անգամ ձեռքը բերանը տանելուց առաջ պատկերացրեք, թե ինչպես է այդ ուրախ եղբայրությունը տեղափոխվում բնակվելու ձեր օրգանիզմում:

2 Մանրէներից և սնկերից բացի եղունգների տակ կարող են լինել ճիճուների ձվեր:
3 Եղունգը կրծելիս կարող եք վնասել ատամի էմալը: Գրանցվել է նաև ծնոտի դուրս ընկնելու դեպք:
4 Եղունգները կրծելով դուք կարող եք վնասել լնդերը և լեզվի լորձաթաղանթը և անմիջապես վարակ անցկացնեք վերքի մեջ: Եղունգների տակ գտնվող ստաֆիլակոկները ջանասիրաբար կաշխատեն բերանում ստոմատիտ առաջացնելու վրա:

5 Տեղեկատվություն կանանց համար. Լաքով պատված եղունգներ կրծելը կրկնակի վտանգավոր է: Եղունգի լաքերի մեծամասնությունը պարունակում է ֆորմալդեգիդ՝ թունավոր նյութ, որով վերամշակում են դիակները:
6 Վնասվում է եղունգի աճը: Եղունգը ժամանակի ընթացքում առանց վերականգնվելու հնարավորության կարճանում է:
7 Եղունգների անկյուններում արյունահոսող հատվածներ են առաջանում, որոնց անմիջապես վրա են տալիս մանրէները:

8 Հոգեբանական խանգարումները, որոնք եղունգները կրծելու պատճառ են հանդիսանում, կարող են նույնիսկ ավելի խորանալ, եթե շարունակեք կրծել եղունգները:
9 Եվ վերջում. Դուք չեք կարող հաջող պոկեր խաղալ: Այդ սովորությունը ձեզ կմատնի անմիջապես:



