ԵԱՏՄ-ի երկրները հունիսին Իրանի հետ փորձագետական կոնսուլտացիաներ կանցկացնեն ազատ առեւտրի գոտու շուրջ
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները հունիսի վերջին փորձագետների մակարդակով Իրանի հետ բանակցություններ կանցկացնեն ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարի առաջին տե ղակալ Ալեքսեյ Լիխաչովը: «Բանակցությունները պլանավորված են հունիսի վերջին: Դրանք լինելու են կոնսուլտացիաներ ԵԱՏՄ-ի երկրների մասնագետների մակարդակով»,-ասել Է Լիխաչովը:
Նա հավելել Է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են մոտեցումները Իրանի հետ ԱԱԳ-ի ձեւավորման նկատմամբ: «Քանի որ Իրանը չի մտնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեջ, եւ այնտեղ գործում են առեւտրի կարգավորման յուրահատուկ ազգային միջոցներ, պետք Է հասկանալ, թե մենք ինչպես կկարողանանք մեր շահերը հարմարեցնել այդ կանոններին»,-հայտարարել Է Լիխաչովը:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի ժամանակավոր ազատ առեւտրի գոտու շուրջ ոչ պաշտոնական կոնսուլտացիաներն սկսվել են մայիսի կեսերին: Նաեւ միավորման երկրներն ԱԱԳ-ի ստեղծման շուրջ բանակցում են Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի հետ: Իսկ ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին առաջին միջազգային փաստաթուղթը դարձել Է Վիետնամի հետ համապատասխան համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2015 թվականի մայիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



