ԵՄ-ն կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Տուսկ
INTERNATIONAL NEWSԵվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կերկարացվեն: Այդ մասին հունիսի 16-ին հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Հելսինկիում ելույթ ունենալով Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլիայի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Կարծում եմ՝ իրադրությունն այժմ հստակ Է, եւ ԵՄ-ի դիրքորոշումն այն Է, որ մենք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք Է կապակցենք Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ»,-նշել Է նա:
«Մենք կերկարացնենք պատժամիջոցները: Կարծում եմ, որ դրանց երկարացման մասին որոշումը կարող Է ընդունվել դեռ մինչեւ Եվրախորհրդի նիստը, այսինքն՝ ավելի ցածր մակարդակով»,-ընդգծել Է Տուսկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



