Մեծ համերգ ''Caribbean Night" կուբայական խմբի մասնակցությամբ
VIDEOՏարաբնույթ միջոցառումների շարքում առաջին անգամ Երևանում տեղի կունենա իսկապես նախադեպը չունեցող կուբայական ջերմ և աշխույժ ռիթմերով մեծ համերգ "Caribbean Night", կուբայական խմբի մասնակցությամբ: Համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանում Իսպանական Կենտրոնն է, որը հանդիսանում է իսպանական և լատինաամերիկյան բազմապիսի երեկույթների և միջոցառումների հիմնական կազմակերպիչը: Այս խմբի մասնակցությամբ նախատեսվում է ընդամենը 2 համերգ, հունիսի 17-ին Կոնգրես հյուրանոցի բացօթյա լողավազանի տարածքում և հունիսի 18-ին Մեցցո ակումբում: Համերգներից յուրաքանչյուրը կունենա առանձին ծրագիր և երգացանկ: Ինչպես նաև սպասվում է ուղիղ հեռարձակում համերգների ընթացքում: Միջոցառման ժամանակ նախատեսված է նաև կուբայական պարերի վարպետության դասեր՝ կենդանի ռիթմերով:
Կազմակերպիչները հավաստիացնում են, որ Երևանում հիրավի նման բան դեռ տեղի չի ունեցել:



