Շանհայում բացվել Է առաջին Disneyland-ը Չինաստանի մայրցամաքային մասում
INTERNATIONAL NEWSՇանհայում հունիսի 16-ին բացվել Է Չինաստանի մայրցամաքային մասում առաջին Disneyland թեմատիկ զբոսայգին:
Ըստ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ ապրիլին թեստային ռեժիմի առաջին 23 օրերին զբոսայգի Է այցելել 960 հազար մարդ: Զբոսայգու արցելուների տարեկան քանակը կարող Է կազմել մինչեւ 15 միլիոն:
Դա առաջին Disneyland-ն Է, որը բացվել Է Չինաստանի մայրցամաքային մասում: ՉԺՀ-ում արդեն կա մեկ Disneyland զբոսայգի, որը գտնվում Է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում: Ընդամենը դա թվով վեցերորդ Disneyland-ն Է Walt Disney ընկերության համար. բացի Հոնկոնգից, զբոսայգիներ են բացված ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա), Ֆրանսիայում (Փարիզ) եւ Ճապոնիայում (Տոկիո):
Շանհայի Disneyland-ի տարբերիչ առանձնահատկությունն այն Է, որ դա առաջին թեմատիկ զբոսայգին Է «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմերի մոտիվներով: Բացի դրանից, այցելուներին կառաջարկեն այցելել «Աստղային պատերազմների» աշխարհի, ինչպես նաեւ Marvel պատկերապատումների մոտիվներով ատրակցիոններ, որոնք կինոպատումի թեմաներով բացվել են Շանհայի Disneyland-ում:
Նաեւ Walt Disney ստուդիայի հռչակավոր մուլտֆիլմերի որոշ գործող անձինք չինական զգեստներ կհագնեն ընկերության՝ Շանհայի թեմատիկ զբոսայգում, որոնց առնվազն կեսն ստեղծված Է հատուկ Շանհայի Disneyland-ի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



