Սանկտ Պետերբուրգում ջրարկվել Է աշխարհում ամենահզոր «Արկտիկա» ատոմային սառցահատը
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգի Բալթյան գործարանում տեղի Է ունեցել աշխարհում ամենամեծ եւ հզոր երկռեակտոր ատոմային սառցահատի՝ «Արկտիկա»-ի, ջրարկումը: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձության վայրից:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել Է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Դաշնության խորհրդի անդամ, Պետական բեւեռային ակադեմիայի նախագահ Արթուր Չիլինգարովը, Միավորված նավաշինական կորպորացիայի նախագահ Ալեքսեյ Ռախմանովը եւ ուրիշներ:
«Արկտիկա»-ի ջրարկումը հսկայական հաղթանակ Է բոլոր առումներով,-նշել Է «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:-Դրանք մեր երկրի սկզբունքորեն նոր հնարավորություններն են պաշտպանունակության եւ Արկտիկայում ամբողջ տարվա ընթացքում նավագնացության, Ռուսաստանի եւ աշխարհի համար սկզբունքորեն կարեւոր տարածաշրջանում մեր երկրի տնտեսական զարգացման ապահովման գործում»:



