Մահացած հայրիկի ձեռնոցի մեջ ժպտացող երեխայի լուսանկարը՝ համացանցի հիթ
PHOTO
3 շաբաթական Օբրիի լուսանկարը համացանցի հիթն է դարձել։ Լուսանկարում պատկերված ժպտադեմ փոքրիկը պառկած է հայրիկի՝ մոտովարորդ Հեկտոր Դանիել Ալվարեզի ձեռնոցի «գրկում»։
Հավանաբար լուսանկարն այդքան ազդեցիկ չլիներ, եթե չունենար նախապատմություն։ Պարզվում է, փոքրիկ Օբրիի ծննդից մեկ ամիս առաջ հայրը մահացել է՝ փաստորեն, զրկվելով դստերը իրականում գրկելու բերկրանքից։
«Ասում են՝ հրեշտակները խոսում են երեխաների հետ, երբ նրանք քնած են։ Կարծում եմ՝ ճշմարիտ է։ Ես ֆոտոշարքեր շատ եմ արել, բայց այս անգամ զգացի, որ պետք է աղոթեմ նկարահանումից առաջ»,- Facebook-ում գրել է լուսանկարի հեղինակ Քիմ Սթոունը։
Լուսանկարիչը նշել է, որ ֆոտոշարքի հեղինակը երեխայի տատիկն է, իսկ ինքը նկարները հրապարակելու համար ստացել է Օբրիի մայրիկի թույլտվությունը։ Լուսանկարը սոցցանցերում հայտնվելուց հետո ավելի քան 7 միլիոն դիտում է հավաքել։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































