John Lethbridge-ը Միջերկրական ծովում հայտնաբերել Է EgyptAir-ի ինքնաթիռի բեկորների հիմնական վայրերը
INTERNATIONAL NEWSJohn Lethbridge խորջրյա որոնողական նավը որոշել Է Եգիպտոսի EgyptAir ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի բեկորների գտնվելու մի քանի հիմնական վայրերը, որն աղետի Էր ենթարկվել Միջերկրական ծովում: Հունիսի 15-ին այս մասին հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի քննչական հանձնախումբը:
Արդեն քննիչներին են ներկայացվել հանրանավի բեկորների առաջին լուսանկարները: Այժմ որոնողական հանձնախումբը կկազմի բեկորների տեղադրության քարտեզը:
Հունիսի 1-ին հաղորդվել Էր, որ որոնողական գործողությանը մասնակցող ֆրանսիական նավը գրանցել Է ազդանշան, որը, ենթադրաբար, տալիս Է A320-ի սեւ արկղերից մեկը: Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ ինքնաթիռի ինքնագրիչը կդադարի ազդանշան տալ հունիսի 24-ին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



