Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունը պատերազմ է հայտարարում.«168 ժամ»

SOCIETY

«168» ժամ թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց տխրահռչակ Հարկային օրենսգիրքը: Դրա բոլոր բացասական հետեւանքների, այդ օրենսգրքի միջոցով տնտեսությանը հասցվելիք վնասների մասին հնչել են տասնյակ գնահատականներ, հնչելու են նաեւ առաջիկայում: Բոլոր գնահատականների, այդ թվում` անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների հանրագումարը մեկն է` այս օրենսգիրքն ուղղված է Հայաստանի տնտեսության, տնտեսվարողների, բիզնեսի դեմ: Այսինքն` այն ուղղված է երկրի դեմ, քանի որ ցանկացած երկրի հիմքը զարգացող տնտեսությունն է, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսը, որն այս նոր օրենսգրքով կարող է կանգնել բնաջնջման վտանգի առաջ:

Թե հատկապես օրենսգրքի որ դրույթներով, որ հարկատեսակի կամ դրույքաչափի փոփոխությամբ է դա իրականացվելու, ըստ էության, երկրորդական, ավելի շատ տեխնիկական խնդիր է: Շատ ավելի կարեւոր ու վտանգավոր է այն ուղերձը, որն այս օրենսգրքով պետությունը, ավելի ճիշտ` պետության անունից հանդես եկող իշխանությունը, հղում է քաղաքացիներին, տնտեսվարողներին, բոլորին:

Այդ ուղերձի իմաստն այն է, որ պետությունը, լայն իմաստով, ոչ թե մարդուն, քաղաքացուն աջակցող, օգնող, ապավինող է` նրա կյանքի, կենսապայմանների զարգացման, առաջխաղացման համար, այլ՝ կեղեքող, այդ զարգացումն ամեն կերպ կանխարգելող: Ի դեպ, հարկային մեխանիզմն այդ հակամարդկային, պատժիչ համակարգի մի մասն է միայն: Հայաստանում ոչ թե Ոստիկանությունն է պաշտպանում մարդկանց, այլ քաղաքացիներն են փորձում պաշտպանվել Ոստիկանությունից, մարդիկ արդարությունը վերականգնում են ոչ թե՝ դատարաններով, այլ անում են հնարավորը` դատարաններից հեռու մնալու ու հանիրավի չդատվելու համար:

Հայաստանում մարդիկ ապրում են պետությունից ու նրա համակարգերից ունեցած ենթագիտակցական վախի պայմաններում: Եվ Հարկային նոր օրենսգրքով   իշխանությունն ավելի առարկայորեն արձանագրում է, որ ոչ թե իր ղեկավարած պետությունն է ծառայելու մարդուն, քաղաքացուն, այլ հակառակը` քաղաքացին, բիզնեսը պետք է ծառայեն պետությանը: Այսինքն` ժողովրդավարական կեղծ հռչակագրերով ներկայացող իշխանությունն այսպիսով անում է կոնկրետ քայլ, որն իրականում բնորոշ է միայն տոտալիտար պետություններին, այն պետություններին, որտեղ մարդը ոչ թե՝ նպատակ է, այլ՝ միջոց:

Իշխանությունը պատերազմ է հայտարարում մարդուն, որը երկու տարբերակ ունի` կամ ընդունել այդ մարտահրավերը եւ պաշտպանվել (թե ինչ միջոցներով՝ այլ քննարկման նյութ է), կամ նահանջել` հեռանալով Հայաստանից: Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում (նաեւ իշխանության անուղղակի ուղղորդմամբ) այն մասին, թե նոր Հարկային օրենսգիրքը պարտադրվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից: Իբրեւ թե մեր իշխանություններն այնքան լավն են, որ չեն ցանկանում ավելացնել հարկային բեռը, սակայն չեն կարողանում դիմադրել «արեւմտյան իմպերիալիզմի դավադիր գործակալներին»:

Իրականում միջազգային ֆինանսական կազմակերպությունները, եթե անգամ պարտադրում են նման օրենսգրքի ընդունում, ապա դա անում են ոչ թե՝ Հայաստանի տնտեսությունը կազմաքանդելու դավադիր նպատակով, այլ՝ որովհետեւ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները սարսափելի մեծ ծավալի վարկեր են ներգրավել, ոչ թե ծախսել, այլ մսխել են այդ վարկերը եւ երկիրը կանգնեցրել են վճարունակության խնդրի առաջ:

Միջազգային կառույցները բարեգործական կազմակերպություններ չեն, եւ, բնականաբար, լուծում են իրենց ֆինանսական, ինչո՞ւ ոչ, նաեւ քաղաքական խնդիրները: Թող Հայաստանի իշխանությունները բարի լինեին տարիների ընթացքում ստացված վարկերն արդյունավետ օգագործել, դրանից ստանային ոչ միայն՝ քարոզչական, այլեւ՝ տնտեսական էֆեկտ, եւ այսօր չէր լինի այն խնդիրը, որը լուծելու համար ստիպված են տեռորի ենթարկել սեփական երկրի տնտեսությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris