Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


«Գլոբալ Բրիջիս»-ի նպատակներն ամբողջովին համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. Սերժ Սարգսյան

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը և կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լոնդեմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել շփումները երիտասարդության հետ, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է նոր սերնդի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի մարտահրավերներն ու ծանոթանալու նրանց նորարարական գաղափարներին: «Բառացիորեն մի քանի օր առաջ հենց այս դահլիճում հանդիպեցի Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամների հետ, և մենք ուն եցանք շատ հետաքրքիր զրույց: Ես լիահույս եմ, որ «Գլոբալ Բրիջիս»-ը Հայաստանում արդյունավետ է աշխատելու: Տեղյակ եմ, որ ձեր կազմակերպությունն իր ստեղծման օրվանից կոչված է եղել ակտիվացնելու երկխոսությունը տարբեր մայրցամաքների ներկայացուցիչների հետ, սերտացնելու հարաբերությունները, ամրապնդելու փոխգործակցությունը, ինչպես նաև խթանելու երիտասարդների գործունեությունը: Կազմակերպության նպատակներն ամբողջովին համահունչ են մեր որդեգրած քաղաքականությանը, և մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի մեր պետական տարբեր կառույցների կողմից որոշումÕ �երի ընդունման գործընթացում ներգրավենք երիտասարդներին և որ ամենակարևորն է՝ այդ որոշումներն իրականացնելիս ակտիվ դերակատարություն տանք երիտասարդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով, թե ինչ մեխանիզմներով է իրականացվում այդ աշխատանքը երիտասարդների հետ օրենսդիր, գործադիր մարմիններում կամ կուսակցական աշխատանքում:

Նախագահը կարևորել է, որ համաժողովի մասնակիցները Հայաստան այցելությամբ հնարավորություն են ստացել նաև որոշ չափով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր և առաջարկել է հետագայում ծրագրել այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Տեղյակ եմ, որ ձեր քննարկումներում անդրադարձել եք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Համոզված եմ, որ այցելությունն ամենաճիշտ ճանապարհն է կարծիք կազմելու երկրի, նրա ժողովրդի և իշխանությունների մասին, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձո ւմ է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը»,-նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և հեռանկարին, ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտմանն ու ԼՂ ժողովրդի նկատմամբ աննախադեպ ագրեսիային, այնպես էլ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններին ու բարենպաստ պայմաներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և դրա զարգացմանը միտված նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացին, համայն մարդկության համար այդ գործընթացի կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման հեռանկարին, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին և մի շարք այլ թեմաների:

Հանրապետության Նախագահը հանդիպման ավարտին հաջողություններ է մաղթել «Գլոբալ Բրիջիս»-ի կազմակերպած երևանյան համաժողովին:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026