Հակաբիոտիկների ընդունումը թուլացնում է մայրական կաթի արդյունավետությունը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Վաղուց ապացուցված է, որ բնական սնվելու դեպքում երեխան մորից ստանում է ոչ միայն իրեն անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, այլ նաև հակամարմիններ: Սակայն կրծքով կերակրումն արդյունավետ է այն դեպքում, երբ երեխայի մոտ զարգանում է առողջ աղիքային միկրոֆլորա, ինչը լուրջ հարվածի տակ է ընկնում հակաբիոտիկ միջոցների օգտագործման դեպքում:
Հելսինկիի համալսարանի մի խումբ գիտնականներ Կատրի Կորպելայի գլխավորությամբ հետազոտել են 2-6 տարեկան 226 երեխայի, որոնք նորածին ժամանակ սնվել են մայրական կաթով: Նրանց առողջական վիճակը գնահատվել է համեմատելով այն հանգամանքը, թե արդյոք կրծքով կերակրման ընթացքում օգտագործել են հակաբիոտիկներ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայրական կաթով կերակրվելը օգտակար հետևանքներ չի թողել բոլոր այն դեպքերում, երբ զուգահեռ օգտագործվել են հակաբիոտիկ դեղամիջոցներ: Այդ երեխաների մոտ նշմարվել է գիրանալու հակվածություն, թույլ իմունիտետ:



