Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Լոքյանը վարչապետին է ներկայացրել ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը

POLITICS

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է  ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը։ Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ  պատվիրակության  ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, փորձագետներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, փաստաթղթի հիմնական նպատակները, սկզբունքները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Լոքյանի խոսքով՝ ռազմավարության հիմնական նպատակն է բոլոր մարզերի մրցունակության բարձրացումը՝ հիմք ընդունելով վերջիններիս ներքին ներուժը, թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրու մը ազգային ու միջազգային տնտեսությունների հետ, տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած տարածքներին ու սահմանամերձ համայնքներին: Ըստ նախարարի՝ ռազմավարության կարևորագույն նպատակներից է նաև ռեսուրսների կայուն օգտագործման վրա տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:

Զեկուցվել է, որ կառավարության ներկայիս դիրքորոշումը տարածքային զարգացման վերաբերյալ ներկայացված է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգում, որն ընդունվել է 2011թ.-ին: Հայեցակարգն ուղղված է տարածքների միջև զարգացման անհամաչափությունների հարթեցմանը և ազգային, մարզային ու տեղական իշխանությունների համար տեղերում կարողությունների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ռազմավարության նախագիծը համատեղ մշակվել է ԵՄ-ի հետ և ակնկալվում է, որ տարածքային զարգացման  գործառնական  առաջին ծրագիրը կմշակվի 2016-2017 և կիրականացվի 2017-2020 թթ.:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներկայացված փաստաթուղթը, որի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ  համայնքների կայացմանը զուգահեռ պետք է կառավարության լիազորությունները ապակենտրոնացնել դեպի համայնքներ:  Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքների ֆինանսական  հնարավորությունները բավարար չեն համայնքային խնդիրները լուծելու համար, ինչը տնտեսական համաչափ զարգացման առումով  խնդիր է: Այս համատեքստում, վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել կառավարության, ինչպես նաև միջազգայիÕ ¶ կառույցների աջակցությունը:

Հայաստանում ԵՄ  պատվիրակության  ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել է Հայաստանի տարածքային զարգացման  ռազմավարության նախագիծը և ողջունել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության վարած քաղաքականությունը: ԵՄ դեսպանը նշել է, որ Եվրամիությունը այսուհետ ևս պատրաստ է լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին՝ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:  

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive