Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՏՄ-ն մեր պատասխանն է աշխարհի առեւտրատնտեսական ճարտարապետության փոփոխմանը. Տիգրան Սարգսյան

POLITICS

Գլոբալ պրոցեսների արագացումը կարող Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման եւ իրավասությունների: Այն մասին, թե ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացումը ինչպես կարող Է պատասխանել համաշխարհային տնտեսական մարտահրավերներին, պատմել Է Եվրասիական տնտեսական անձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Վերջին տարիներին զգալիորեն մեծացել Է համաշխարհային համակարգի փոփոխությունների արագությունն ու անկախատեսելիությունը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները դարձել են ավելի գլոբալ, վերաբերում են առանց բացառության բոլոր երկրներին, աշխարհն Էլ ավելի Է «փոքրացել», խորացել Է ազգային տնտեսությունների փոխկախվածությունը: 

ՀՆԱ-ի աճի համաշխարհային տեմպերը գերազանցում են արտաքին առեւտրի աճի տեմպերին, իսկ առավելագույն ավելացված արժեքը կուտակվում Է մտավոր աշխատանքի մեծ բաժնով եւ բարձր որակավորման ծառայությունների նոր ճյուղերում:

Ստատուս քվոյի փոփոխումը միշտ Էլ որոշակի «սթրես» Է նոր երկրների ու միավորումների համար, բայց միեւնույն ժամանակ այն լրացուցիչ հնարավորություններ Է ստեղծում նրանց համար: Գլոբալ գործընթացների արագացումը ընդունակ Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման ու իրավասությունների: Եվ այն երկրներն ու միավորումները, որոնք առավել օպերատիվորեն են հարմարվում փոփոխություններին, զգալիորեն ավելի մեծ շանսեր ունեն՝ արժանի տեղ գրավելու նոր համակարգում: Տարածաշրջանային ինտեգրցումը դառնում Է արտաքին տնտեսական մարտահրավերների բնական պատասխանը:

Հենց ռեգիոնալիզացիան Է նորագույն ժամանակի գլխավոր թրենդը:

Պետերբուրգի 2016 թվականի միջազգային տնտեսական համաժողովում «ԵԱՏՄ-ն եւ առեւտրական գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» կլոր սեղանի շրջանակներում մենք պլանավորում ենք քննարկել համաշխարհային տնտեսության վերջին թրենդներին վերաբերող թեմաները: Օրինակ, կարծարծվի այն հարցը, թե համաշխարհային տնտեսական համակարգի ռեկոնֆիգուրացիան ի զորու Է արդյոք առողջացնել գլոբալ տնտեսությունը եւ բերել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման: Թե, ընդհակառակը, տեղի կունենա երկրների միավորում «փակ ակումբներում» եւ, որպես հետեւանք, կդիտվի առÕ �ւտրատնտեսական տարածքի հատվածականացում: Ինչպես Միության անդամ պետությունները կարող են ինտեգրացման միջոցով ավելի արդյունավետ պատասխանել գլոբալ տնտեսական մարտահրավերներին: 

Հենց ինտեգրացման խորությունն Է Եվրասիական տնտեսական միության միջազգային կապերի հաջող զարգացման գրավականը: Արտաքին գործընկերների համար անհամեմատ ավելի հարմար Է առեւտրատնտեսական համաձայնագրեր կնքել Միության, քան առանձնաբար հինգ երկրներից յուրաքանչյուրի հետ: Դա նրանց համար լրացուցիչ հնարավորություններ Է բացում:

Նշեմ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2016 թվականին ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը ԵԱՏՀ-ի աշխատանքի գերակայությունն Է ընթացիկ տարում:

Հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ձեւաչափերից մեկը ազատ առեւտրի գոտիների (ԱԱԳ) վերաբերյալ ժամանակակից համապարակ համաձայնագրերի իրագործումն Է: 2015 թվականին ԱԱԳ-ի մասին պայմանագիր Է ստորագրվել Վիետնամի հետ: Այժմ ԵԱՏՀ-ն քննարկում Է նման համաձայնագրերի կնքումը մի շարք երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Իրանի եւ Հնդկաստանի հետ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Աստանայում կայացած վերջին նիստի ընթացքում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել Միության կողմից այդ երկրի հետ առեւտ րական ռեժիմի միասնականացման շուրջ:

Մենք հաջողությամբ զարգացնում ենք նաեւ միջազգային համագործակցության այլ ձեւաչափեր: Մասնավորապես, այս տարվա մայիսին ԵԱՏՀ-ն փոխըմբռնման հուշագրեր Է ստորագրել Կամբոջայի Թագավորության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների հետ: Ավելի վաղ, 2015 թվականին, մեր կողմից համանման հուշագրեր են ստորագրվել Մոնղոլիայի, Պերուի եւ Չիլիի հետ: Մենք պլանավորում ենք առեւտրատնտեսական հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր ստորագրել ՄԵՐԿՕՍՈւՐ-ի հետ:

Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այս հսկայական տարածքի՝ Եվրասիայի երկրներն այժմ ավելի, քան երբեւԷ, մոտենում են իրար: Կարելի Է ասել, որ այսօր ձեւավորվում Է համագործակցության միասնական մայրցամաքային գոտի: Թվային տարածության զարգացմամբ այդ գոտին, ավելի մատչելի, հասկանալի ու հուսալի կդառնա ինչպես քաղաքացիների, այնպես Էլ բիզնեսի համար:

Այս կապակցությամբ Հանձնաժողովը հատկապես ակտուալ Է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին: ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի զուգորդման հայեցակարգի իրագործումը կարող Է Էական դրական փոփոխությունների բերել տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ: ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առավել սերտ համագործակցությունը տարածաշրջանի տնտեսոթյունը կդարձի ավելի դինամիկ ու կայուն:

Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Եվրամիության հետ: Վստահ եմ, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը պահպանում Է իր ակտուալությունը:

Մեր աշխատանքի հանգուցային նպատակը ինտեգրացման խորացումն Է ԵԱՏՄ-ում:

Մեզ համար կարեւոր Է վերազգային կարգավորման միջոցով հասնել Միության մեջ եւ աշխարհում գործող լավագույն պրակտիկաներին: Գլոբալ տարբեր վարկանիշներում Միության մասնակից երկրներն առանձին ուղղություններով առաջատար դիրքեր են զբաղեցնում, եւ մենք պետք Է սովորենք այդ պրակտիկաները տարածել ինտեգրացիոն միավորման վրա:

Նոր վերազգային ինստիտուտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ժամանակակից կարգավորիչ նորմերը մշակում Է աշխարհի լավագույն պրակտիկաների հիման վրա՝ բիզնեսի շահերի հաշվառմամբ, որոնք այնուհետեւ պարտադիր փորձաքննություն են անցնում ԵԱՏՄ-ի հինգ երկրներում: Անտարակույս, մեր ընդհանուր տարածքում գործող ժամանակակից կարգավորիչ օրենսդրությունը ինտեգրացման համաժամանակյա խորացմամբ նպաստում Է ներդրումային գրավչության մեծացմանը եւ, վերջին հաշվով, մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը: Ներդրողներն ստանում են հստակ ազդանշա՝ հինգ երկրների տարածքում գործում են խաղի միասնական թափանցիկ ու հասկանալի կանոններ, իսկ կարգավորող օրենսդրությունը համապատասխանում Է աշխարհի լավագույն պրակտիկաներին: ԵԱՏՄ-ն պատմական շանս Է անդամ երկրների համար, որից պետք Է օգտվել»,- ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive