Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են «Հրեշտակների գումարտակի» աղջիկները համատեղում ոստիկանի համազգեստն ու կանացիությունը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Նկատե՞լ եք, թե փողոցում մարդիկ ինչպես են նայում համազգեստ կրող աղջիկներին: Խիստ, զգոնություն առաջացնող,  բայց միևնույն ժամանակ շատ կանացի ու գեղեցիկ այդ աղջիկները հետաքրքրում են բոլորին:

Եվ այսօր BlogNews.am-ը «Համազգեստով աղջիկները» խորագրի շրջանակում Ձեզ համար բացահայտում է 4-րդ /հատուկ/ գումարտակի (ինչպես ժողովուրդն է ասում` «Հրեշտակների գումարտակի») ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սաթինե Թադևոսյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողից` ոստիկան

Երբ դեռ երեխա էի, չէի հասկանում այն տղաներին, ովքեր խուսափում էին ծառայությունից և երազում էի մեկնել Իսրայել, քանի որ այնտեղ աղջիկները ևս բանակ են զորակոչվում: Դա մի տեսակ անիրականանալի թվացող երազանք էր ինձ համար: Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էի ընդունվել Ոստիկանության ակադեմիա, բայց ծնողներս դեմ էին: Ստացա բարձրագույն կրթություն լրիվ այլ մասնագիտությամբ, անցա աշխատանքի լրատվական կայքերից մեկում, բայց լիարժեք զգալու համար կարծես մի բան պակասում էր: Աշխատանքս փոխելու որոշումը կայացրեցի հետաքրքիր պատահականության արդյունքում: Միտք ունեինք նոր նախագիծ սկսել. Ծանոթացնելու էին տարբեր մասնագիտությունների տեր անձանց՝ միաժամանակ 1 ամբողջ օր փորձելով անցկացնել ինչպես իրենք: Առաջին անդրադարձը լինելու էր հենց «Հրեշտակների գումարտակի» հետ: Նախագծից ելնելով՝ ճշտել էի մի շարք մանրամասներ, ինձ գրավել էր այն միտքը, որ կարող եմ օգնել մարդկանց, ինչու չէ, նաև մասնակցել հանցագործությունների կանխմանը:

Ընկերներս չզարմացան, բայց ծողներս անակնկալի եկան

Ծնողներս անակնկալի եկան. Կարծում էին՝ խառնվածքով չեմ համապատասխանում ոստիկանության աշխատանքին, իսկ Իսրայելական բանակ զորակոչվելու ցանկությունը մնացել է մանկական երազանք: Ցանկանում էին, որ իրենց դուստրն ավելի կանացի աշխատանքով զվաղվի: Բավական համառ գտնվեցի, հասա նպատակիս և հպարտ եմ, որ ներկայումս 4-րդ /հատուկ/ գումարտակում եմ: Ծնողներս էլ ժամանակի ընթացքում համոզվեցին, որ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով, լինել  ոստիկանության սպա՝ միաժամանակ մնալով կանացի:Ընկերներս չզարմացան. գիտեին, որ միշտ մի տեսակ բարի նախանձով եմ նայել համազգեստով կանանց, ուստի, երբ որոշում կայացրեցի կտրուկ փոխել աշխատանքս, կողքիս էին:

Ոստիկանի մասնագիտությունն համարվում է «տղամարդու մասնագիտություն կարծրատիպը

Լինելով ուժային կառույց՝ ոստիկանության համակարգում գերակշռում են տղամարդիկ: Հավանաբար հենց այդ պատճառով էլ տպավորություն է, թե սա «տղամարդու մասնագիտություն» է: Իրականում կանանց ներկայությունը ոստիկանությունում առավելություն է, կարող եմ ասել անգամ անհրաժեշտություն. մեր շնորհիվ քաղաքացիներն ավելի զուսպ են: Իսկ համակարգի ներսում ավելի ջերմ մթնոլորտ է ստեղծվում, ավելի հանդուրժող և հարգալից են միմյանց նկատմամբ:  Առաջնայինը ոչ թե կին կամ տղամարդ լինելն է, այլ աշխատանքիդ մաքսիմալ տիրապետելը և ամենևին կապ չունի ոստիկան ես, բժիշկ, լրագրող, թե մանկավարժ:

Ինչպես համադրել ոստիկանի համազգեստն ու կանացի զգեստապահարանը

Համադրելը դժվար չէ, քանի որ երբեք չեմ հրաժարվել կանացի զգեստապահարանից ու արդուզարդից: Փորձում եմ համատեղել համազգեստն ու կանացիությունը:  Ծառայության դուրս եմ գալիս համազգեստով, բատինկաներով, մազերը հավաքած, բայց ծառայությունից դուրս բոլորովին այլ մարդ եմ. թեթև դիմահարդարմամբ, արձակած մազերով, կանացի զգեստներով, երբեմն նաև բարձրակրունկներով: Երևի ոստիկանությունում աշխատելն ինձ ավելի կանացի է դարձրել, քանի որ եթե նախկինում նախընտրում էի սպորտային ոճը, հիմա, օրվա մեծ մասն անցկացնելով համազգեստի մեջ, ծառայությունից դուրս մաքսիմալ աղջկական եմ հագնվում:

Մեր մենթալիտետը դեռևս խորթ է ընկալում փողոցում համազգեստով շրջող աղջիկ ոստիկանին

Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին համակարգում ավելացել է իգական սեռի ներկայացուցիչների թիվը, մեր մենթալիտետը դեռևս խորթ է ընկալում փողոցում համազգեստով շրջող աղջիկ ոստիկանին: Համազգեստը միանգամից նկատվող է դարձնում: Սկզբնական շրջանում ավելի հաճախ հանդիպում էինք հետաքրքրասեր, զարմացած հայացքների, այժմ զարմանքը փոքր-ինչ նվազել է. ավելի շատ հիացական հայացքներն են: «Ռեպլիկներ»  լինում են: Հիմնականում շեշտում են, որ բարեհամբույր և ժպտերես եմ: Հետաքրքիր է, որ հատկապես տղամարդկանց կողմից արված հաճոյախոսություններում առանձնացվում է այն միտքը, որ համազգեստը կնոջն ավելի գրավիչ է դարձնում:

Ավելի ինքնավստահ եմ դարձել

Չէ, չունեմ էնպիսի վախեր, որոնք կխոչընդոտեին աշխատանքիս: Ոստիկանությունում շատ բաներ սովորել եմ, շատ կասկածներ հաղթահարել իմ մեջ, դարձել ավելի ինքնավստահ: Իմ վախերն ավելի ուրիշ մակարդակի են՝ վախենում եմ ուշացած լինել, վախենում եմ չհասցնել շնորհակալ լինել էն մարդկանց, ում շնորհիվ ես ես եմ...վախենում եմ կորցնել ինձ հարազատ մարդկանց:

Հատկանիշներ, որոնք պետք է ունենա կին ոստիկանը

Չկա այնպիսի հատկանիշ, որը ոստիկան աղջիկը պարտադիր պետք է ունենա և որը չէր ունենա, եթե զբաղվեր մեկ այլ աշխատանքով: Իդեալական մարդ չկա, պարզապես յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր անհատ պետք է փորձի տարիների ընթացքում դառնալ ավելի բարեհոգի, ազնիվ, համբերատար, ներողամիտ և շնորհակալ:

Ոստիկանի մասնագիտությունն ու անձնական կյանքը

Ո՞վ ասաց, թե կին ոստիկանները ուժեղ են: Որքան էլ կինը պատրաստված լինի, ֆիզիկապես ուժեղ, կամային որակներով, միևնույն է, նա կին է...կարծում եմ դրանով ամեն բան ասված է. Կինն իր տղամարդու կողքին պետք է փխրուն, զգայուն  լինի: Ես չեմ վախենում սիրելիիս մոտ թույլ երևալուց, ինձ համար չկա ավելի հաճելի բան, քան վստահությունը, որ թիկունքիս կանգնած է մեկն, ով կպաշտպանի ինձ...եթե անգամ ես ուժեղ եմ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Լուսանկարները` Սաթինե Թադևոսյանի անձնական արխիվից

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026