Facebook-ը սպառնում է ընտանեկան կյանքին
SOCIETYFacebook սոցկայքը հանգեցնում է ամուսնալուծությունների։ Նման եզրահանգման են եկել Հավայան կղզիների և Միսուրիի համալսարանների (ԱՄՆ) հոգեբանները:
Գիտնականները պարզել են. եթե անցկացնել սոցկայքում թեկուզ և օրական մեկ ժամ, ընտանիքում խնդիրների և հաջորդող ամուսնալուծության հավանականությունը էապես աճում է։
Փորձի մասնակիցների 80%-ը պատմել են, որ իսկապես սկսել են վիճել մտերիմների հետ Facebook-ում լինելու պատճառով։ Բացի այդ եթե օգտատերը սկսում է նայել զուգընկերոջ աքաունթը, նա սկսում է խանդել և սկանդալներն ընտանիքում անխուսափելի են դառնում։
Օգտատերերը հաճախակի նայում են իրենց նախկին սիրելիների էջերը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում իրենց վրա։ Հոգեբանները խորհուրդ են տալիս քիչ ժամանակ անցկացնել Facebook-ում և հաճախ շփվել սիրելի մարդու հետ։
Հոգեբանների տվյալներով՝ 2012-ին Մեծ Բրիտանիայում ամուսնալուծությունների մեկ երրորդը կապված է եղել սոցկայքերի չափազանց շատ օգտագործման հետ։



