Ադրբեջանին զսպելու միջազգային գործոնի ազդեցությունը վերականգնվում է. քաղաքագետ
INTERNATIONAL NEWSՀայկական կողմը հետևողական է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը և ղարբաղյան խնդրի շուրջ ստեղծված ի րավիճակին:
«Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններիկատարմ
Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ քաղաքագետի, այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Deutsche welle»-ին տված հարցազրույցում նշում էր, որ միջնորդ երկրները պետք է ավելի մեծ ջանքեր գործարդեն Ադրբեջանին ռազմական ագրեսիայից հետ պահելու համար: Տեսանք, որ Վիեննայում հանդիպումը տեղի ունեցավ միջնորդ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ, այսինքն` ներգրավվածության աստիճանը, ըստ քաղաքագետի, բավական մեծացել էր: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված էլ տեղեկատվություն կա այն մասին, որ այն կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին զսպելու հարցում հետևողական լինելու, մեծ ջանքեր գործադրելու կոչը, ըստ էության, աշխատում է:
«Սա կարևոր է, որովհետև մինչ այդ Ադրբեջանին զսպելու միջազգային գործոնը չէր աշխատում, հիմա դա վերականգնվում է, պաշտոնական Երևանի կողմից դիվանագիտական քայլեր են ձեռնարկվում խաղաղությունը քաղաքական ճանապարհով ապահովելու համար: Այն, որ այդքան բարձր մակարդակով արագ հանդիպումներ են կազմակերպում, դա ուղղված է Ադրբեջանին զսպելուն»,-ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահազարյանը նշեց, որ բանակցությունները վերսկելու մասին խոսք դեռ չկա, միջնորդ երկրների հայտարարությունները վկայում են այն մասին, որ հիմա խոսվում է բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականցնելու մասին:



