Օռլանդոյի ահաբեկչությունից հետո Թրամփն ընտրողների աջակցման վարկանիշում կրճատել է Քլինթոնի առավելությունը
INTERNATIONAL NEWSԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը երաշխավորել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելը, Օռլանդո քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Florida Pulse գիշերային ակումբի վրա կատարված հարձակումից հետո ընտրողների աջակցման վարկանիշում կրճատել է իր գլխավոր մրցակցուհու՝ ԱՄՆ-ի նախկին պետքար տուղար Հիլարի Քլինթոնի առավելությունը: Այդ մասին, վկայում են համազգային հարցման՝ հունիսի 14-ին հրապարակված արդյունքները, որը Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնն անցկացրել է Reuters գործակալության հետ համատեղ:
Ինչպես նշում են սոցիոլոգները, վերջին մեկ ամսվա ընթացքում Թրամփի վարկանիշն ավելի ցածր էր, քան Քլինթոնինը: Հունիսի 12-ին՝ այն օրը, երբ տեղի ունեցավ Օռլանդոյի ահաբեկչությունը, որը 49 մարդու կյանք խլեց, միլիարդատիրոջ եւ նախկին պետքարտուղարի միջեւ տարբերությունը կազմում էր 14,3 տոկոս: Թրամփի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 32,3 տոկոսը, Քլինթոնի օգտին՝ 46,6 տոկոսը, 21,1 տոկոսը չէր հստակեցրել իր դիրքորոշումը:
Դրանից հետո թեկնածուների վարկանիշում տարբերությունը սկսել է կրճատվել: Այն, ըստ հունիսի 14-ին Ipsos-ի եւ Reuters-ի անցկացրած վերջին հարցման տվյալների, կազմել է 11,6 տոկոս: Այդ ժամանակ Թրամփի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 33,0 տոկոսը, Քլինթոնի օգտին՝ 44,6 տոկոսը, պատասխան չԷր տվել 22,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



