Օրվա բաղադրատոմս . Վրացական ապուր «Խարչո»
LIFEԲաղադրիչներ
- միս տավարի - 600գր
- սոխ - 2 հատ
- գազար - 1 հատ
- լոլիկ - 4 հատ
- սխտոր - 3-5 պճեղ
- բրինձ - 4-5ճ/գդ
- ընկույզ - 1/2 բաժակ
- պղպեղ սև հատիկավոր - 5-10 հատ
- ձիթայուղ - 2ճ/գդ
- աղ - 1,5թ/գդ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- պղպեղ կծու - 1 հատ
- համեմ - 1/2 կապ
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք միսը խորանարդիկներով և տապակում ուժեղ կրակի վրա մոտ 10 րոպե:

- Ավելացնում ենք մանր կտրատված սոխն ու գազարը և տապակում 10-15 րոպե:

- Տեղափոխում ենք տապակած միսն ու բանջարեղենը կաթսայի մեջ և վրան լցնում 2,5-3լ սառը ջուր, համեմում աղով և եփում թույլ կրակի վրա 30-45 րոպե մինչև մսի եփվելը:
Այնուհետև ավելացնում ենք քերիչով անցկացրած լոլիկն ու մանր խորանարդիկներով կտրատված տաքդեղը, բրինձը և թողնում եփվի 30 րոպե:
Բրնձի պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնում ենք ընկույզը, դափնու տերևները, ճզմած հատիկավոր սև պղպեղն ու ճզմած սխտորը:
- Թողնում ենք պատրաստի ապուրը հանգստանա 20 րոպե, որպեսզի համերը խառնվեն և անցնում համտեսելուն:

Մատուցելիս ապուրի վրա լցնում ենք օղակներով կտրատված կծու պղպեղը և շաղ տալիս կտրատված համեմը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



