Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Փաստաբանը կարծում է, որ Պերմյակովի գործով կայացված լրացուցիչ, մասնակից որոշումն առնչվում է ռուսական բազայի կարգապահական խնդիրներին

SOCIETY

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ  կայացած դատական նիստի ժամանակ  դատարանը կայացրեց որոշում ոչ միայն Վալերի Պերմյակովի մասով, այլ ինչպես նշեց նախագահողը, լրացուցիչ մասնավոր որոշում, որը չհրապարակվեց:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Երեմ Սարգսյանը  «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նմանատիպ մասնավոր որոշման հնարավորություն կա նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված:

«Սա այն դեպքն է, երբ դատարանը հանցագործությանը նպաստող պայմանների և պատճառների, կամ նախաքննական մարմինների թույլ տված էական խախտումների  հետ կապված կայացնում է մասնավոր որոշում: Այս դեպքում, խոսքը գնալու է այն պայմանների ու պատճառների մասին, որոնք նպաստել են, որ Պերմյակովը դասալքություն իրականացնի, զենքով զորամասից դուրս գա և այդքան երկար ժամանակ դրսում գտնվի: Այսինքն՝ այն պայմանները, որ նորմալ հսկողություն չի իրականացվել: Դատի ժամանակ նույնիսկ խոսք գնաց, որ մինչև դասալքությունը Պերմյակովը 2:40 պետք է զեկուցեր, որ ինքը նորմալ հերթապահություն է իրականացնում, բայց, իր դասալքության մասին պարզ է դարձել 3:00-ին, այսինքն, եթե ինքը 2:40-ին ինքը չի զեկուցել, արդեն իսկ դա անհանգստության առիթ էր և պետք է դասալքության փաստը պարզվեր: Սա եթե պատիժ չասենք, ապա կարող է զորամասին կարգապահական տույժի հիմք հանդիսանա՝ իրենց կողմից ծառայողական պարտականությունների թերի կատարման առումով: Ես այստեղ նույնիսկ տեսնում եմ փոքր քայլ, որ, գուցե, քրեական պատասխանատվության նորմերը փորձում են փոխարինել կարգապահական պատասխանատվությամբ»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ փաստելով, որ հետագայում, եթե պարզ դառնա, որ կա պաշտոնատար անձանց կողմից հանցագործության մաս, իրենք, միանշանակ, կդիմեն նաև նման միջնորդություններով՝ ոչ թե կարգապահական, այլ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելով: «Որոշումն այս պահին չհրապարակվեց և չենք կարող ասել թե կոնկրետ ինչ քայլեր է դատարանը որոշել և որ թերություններն է դատարանն արձանագրել»,-նշեց Երեմ Սարգսյանը:

Անդրադառնալով դատարանի կողմից  Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի« 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով «Դասալքություն»« «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով նախատեսված ազատազրկման ժամկետին՝  Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ օրենսգրքով պատիժը մի փոքր նվազ է նախատեսվում:  «ՌԴ օրենսդրությամբ որքան նախատեսում էր, նորմալ պատիժ էր, ու, կարծում եմ, արդարացված էր պատիժը, բայց մեր համար 1 կամ 2 տարի ավել-պակաս այնքան էլ էական չէր, քանի որ առջևում մենք ունենք սպանության գործով դատաքննություն, որը հաստատվելու դեպքում, իսկ ինքն  արդեն այդ մեղքը ընդունել է, նախատեսված է ցմահ ազատազրկում»,- նշեց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այս դատական նիստը բավական տեղեկություններ ու որոշակի հանգամանքներ  պարզեց, այդ թվում նաև սահմանն ապօրինի հատելու մասով: Պերմյակովն իր ցուցմունքներում նշել էր, որ սահմանը հատելու դիտավորություն ունեցել է, թեև այն չի կարողացել իրականացնել՝ իր կամքից անկախ հանգամանքներից: «Այստեղ նաև խոսք է գնալու այլ հանցագործությունների մասին՝ հեռախոսների, գումարի, հագուստի հափշտակության: Խոսք գնաց, որ ինքը տանը փնտրել է գումար, թանկարժեք իրեր: Սրա մասին ևս մենք տեղեկություններ չենք ունեցել»,- հավելեց Երեմ Սարգսյանը:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում:Պերմյակովը մեղադրվո ւմ էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի« 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով:Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականիհունվարի 12-ին՝ վաղ առավոտյան« ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասցրելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը« ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվելէր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական« դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք ենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովնընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկականկողմին:

Արմենուհի Մխոյան

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market