Սիդնեյում ահաբեկչություն նախապատրաստելու համար 17-ամյա դեռահաս է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա դեռահասի` Սիդնեյում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Նրան ահաբեկչական ակտ նախապատրաստելու և հանցագործությունն իրականացնելու համար հեռահաղորդակցային կապեր օգտագործելու փորձի մեղադրանք է ներկայացվել, հայտնում է Вести-ն:
Ձերբակալվածի անունը դեռ չի նշվում: Տեղի ոստիկանության տվյալներով`այդ ձերբակալությունը կապված չէ մի քանի նախորդ ձերբակալությունների հետ, որոնք իրականացրել է Սիդնեյի ոստիկանությունը վերջին ամիսների ընթացքում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում:
Հաղորդվում է, որ դեռահասը սոցկայքերում իր հաղորդագրություններում աջակցել է Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությանը և սպառնացել է նույնն իրականացնել Ավստրալիայում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱՄՆ Օռլանդո քաղաքում գեյ-ակումբում սպանվել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են:



