ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը.«Հրապարակ»
POLITICS«Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը, գուցե չդառնա կուսակցական, սակայն հոգով-սրտով կլինի ՀՀԿ–ական: Արթիկցի Պետոյանը, որոշ տեղեկություններով, իշխանությունից «դաբրո» է ստացել՝ Արթիկի 2017-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու։ Պատգամավորը մեր լրագրողին ասել է, թե դեռ նման որոշում չի կայացրել, սակայն չի էլ բացառել։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է առանց քաղաքական տանիքի մնացածներին չնեղացնել, ամեն մեկին «գործի դնել»։ Նախկին ՕՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին էլ, որը Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, խոստացել է նրա մարդկանց քաղաքի ավագանու ցուցակում ընդգրկել, իսկ իրեն՝ Գրիգորյանին, նորից խորհրդարան տանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



