Ցանցահենները սովորել են կոտրել կրկնակի պաշտպանությամբ հաշիվները
SOCIETYՑանցահենները միջոց են գտել շրջանցելու հաշիվները ջարդելուց պաշտպանող երկգործոնային ճանաչումը: Այդ մասին գրում է Business Insider-ը` վկայակոչելով Clearbit ծառայության համահիմնադիր Ալեքս Մակկաուի տվյալները:
Մասնագետը մանրամասնորեն նկարագրել է, թե չարամիտներն ինչպես են գործում այն դեպքում, երբ ջարդվող հաշիվը կրկնակի պաշտպանված է: Ամենից հաճախ ցանցահենները այնպիսի խոշոր ընկերությունների աշխատակից են ձեւանում, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը կամ Apple-ը, եւ հաշվի տիրոջը հայտնում են «կասկածելի ակտիվության մասին», որը կարող է սառեցման հանգեցնել: Որպես ենթադրյալ հաստատում, օգտատիրոջը ստիպում են չարամիտներին ուղարկել այն կոդը, որն օգտագործվում է երկգործոնային ճանաչման դեպքում թույլտվություն ստանալու համար:
Մինչ այդ, խարդախները թափառում են մութ շուկաներում, որտեղ տարբեր գաղտնաբառեր են վաճառում եւ փորձում են ձեռքով ընտրել անհրաժեշտ համադրությունը, հայտնում է Gazeta-ն:



