Ամառային մանիկյուրի նորաձեւ տարբերակներ
LIFEWnews.am-ը գրում է․
Խնամված եղունգները գեղեցիկ ձեռքերի գրավականն են. ի դեպ, քչերն են տեղյակ, որ տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում իգական սեռի եղունգներին, չէ՞ որ կնոջ խնամվածությունը չի սահմանափակվում միայն դեմքով։
Այսպիսով, Wnews.am-ը ներկայացնում է այս ամռանը նորաձեւ մանիկյուրի տարբերակներ. ընտրությունը մեծ է, ոգեշնչվեք.

Նուդ երանգներ. ոչ մի երանգ այդքան նուրբ ու զուսպ չի թվում, որքան նուդը։ Պարտադիր չէ, որ այն լինի միատոն. կարող եք ավելացնել ոսկեգույն էլեմենտներ։

Ոչ ձանձրալի ֆրենչ.

Դասական ֆրենչը վաղուց արդեն բոլորին ձանձրացրել է, այդ պատճառով էլ կարող եք ազատություն տալ երեւակայությանն ու փորձել, օրինակ, ոսկեգույնը նուդ երանգով կամ նուդը արծաթագույնով։ Մի խոսքով, եթե սիրում եք մուգ երանգներ, սեւը եւս կարող եք օգտագործել ֆրենչում։

Մարմարե մանիկյուր. Եվս մեկ թրենդ, որը նորաձեւ է այս ամռանը եւ իդեալական է խիստ ոճը նախընտրողների համար։

Բարակ գծեր. թրենդ, որը միանգամից գալիս է նորաձեւության վերջին ցուցադրություններից։ Բարակ մետալիկ կամ սեւ գծեր։ Համաձայնեք, որ շատ նորաձեւ է՝ հատկապես, եթե դասական ոճում եք։

Ծաղիկներ. Նուրբ ծաղիկներ եղունգներին. որքան նուրբ են դրանք դիտվում։ Իհարկե, ինքնուրույն նման ծաղիկներ ստանալը դժվար է, սակայն, համաձայնեք, որ շատ գեղեցիկ տարբերակ է։

Փայլուն եղունգ. Պաստելային երանգի լաքը կարող է ձանձրալի թվալ, սակայն կարող եք ավելացնել մեկ դետալ. ներկել մեկ մատը փայլուն լաքով։

Գծավոր մանիկյուր. սա թերեւս այս ամռան գլխավոր թրենդներից է։ Համարձակ եւ ոճային աղջիկները կգնահատեն այն եւ կհամադրեն իրենց ամառային վառ կերպարների հետ։




