Հռոմի Պապը մերժել է Արգենտինայի նախագահի նվիրատվությունը 666 թվի պատճառով
INTERNATIONAL NEWSՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը մերժել է մեկ այլ հայտնի արգենտինացու՝ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի նվիրատվությունը, քանի որ նրա նվիրաբերած գումարը պարունակում էր 666 թիվը, գրում է The Guardian–ը։
Հաղորդվում է, որ նախագահը 16.666 000 արգենտինական պեսոյի չափով (1.2 մլն դոլար) նվիրատվություն է արել արգենտինական բարեգործական կազմակերպությանը, որին աջակցում է Հռոմի Պապը։
Թերթի տեղեկություններով՝ պոնտիֆիկոսը նամակ է գրել այդ կազմակերպությանը եւ խնդրել է հրաժարվել գումարից։ Ֆրանցիսկոսը հետգրության մեջ գրել է. «Ինձ դուր չի հալիս 666–ը»։
Հաղորդվում է, որ ի սկզբանե դիտորդները գումարի փոխանցումն ընկալել են որպես երկու արգենտինացիների միջեւ հարաբերությունների բարելավման նշան։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



