Էյֆելյան աշտարակը փակվել Է անձնակազմի գործադուլի պատճառով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արհմիությունները շարունակում են գործադուլներն ամբողջ երկրում, չնայած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացմանը: Ինչպես հայտնի Է դարձել, բողոքի ակցիաներին միացել Է Էյֆելյան աշտարակի անձնակազմը, ինչի հետեւանքով Փարիզի գլխավոր տուրիստական տեսարժան վայրը այցելության համար փակ կլինի ամբողջ օրը:
Առաջիկայում Ֆրանսիայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ մյուս խոշոր քաղաքներում կանցկացվեն բողոքի զանգվածային ակցիաներ: Ինչպես պնդում են ազգային խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության ներկայացուցիչները, ցույցերը կկայանան, չնայած Եվրո-2016-ի կազմակերպման հետ կապված բարդություններին:
«Կառավարությանը դա չի վախեցնում,-հայտարարել Է վարչապետ Մանյուել Վալսը:-Մենք մտադիր չենք ընկրկել»:
Ֆրանսիայի արհմիությունները իշխանություններից պահանջում են հրաժարվել աշխատանքային օրենսդրության վիճելի բարեփոխումից, որը տարեսկզբին ներկայացրել Է նախարարների կաբինետը: Բարեփոխումը ենթադրում Է զբաղվածության շուկայի լայն ազատականացում եւ, մասնավորապես, տնտեսական դժվարությունների դեպքում անձնակազմի կրճատման հարցում ձեռնարկությունների իրավունքների ընդլայնում: Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ այդ միջոցը բիզնեսին թուլ կտա ավելի լավ դիմակայել ռիսկերին, արհմիությունները, իրենց հերթին, կտրականապես համաձայն չեն դրան եւ պնդո ւմ են, որ բարեփոխումը վերանայվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



