Փարիզի մերձակայքում ոստիկաններին սպանած ահաբեկիչը տեսահեռարձակում Է իրականացրել հանցագործության վայրից
INTERNATIONAL NEWSՓարիզի արվարձանում հունիսի լույս 14-ի գիշերը երկու ոստիկանների սպանած Լարոսի Աբալան Facebook սոցիալական ցանցի օգնությամբ ուղիղ հեռարձակում Էր իրականացնում ողբերգության վայրից:
Ինչպես նշում Է BFMTV հեռուստաալիքը, Աբալան օգտագործել Է Facebook Live հավելվածը, որը թույլ Է տալիս տեսագրությունն անձնական Էջում տարածել իրական ժամանակի ռեժիմով: Տեսահեռարձակումը տեւել Է 13 րոպե եւ 15 վայրկյան: Մասնավորապես, տեսագրության մեջ մարդասպանը ցուցադրել Է իր զոհերին, կեցվածք ընդունել սպանված զույգի երեք տարեկան երեխայի հետ:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Լարոսիի Էջը հեռացվել Է հունիսի 13-ի վաղ առավոտյան:
Հունիսի լույս 14-ի գիշերը 25-ամյա Լարոսին հարձակվել Է իր հարեւան ոստիկանի վրա ու սպանել նրան՝ դանակի մի քանի հարված հասցնելով որովայնի շրջանում: Դրանից հետո նա պատանդ Է վերցրել նրա կնոջն ու երեխային: Չարագործը ոչնչացվել Է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում: Հարձակման վայրում գտել են ոստիկանի տիկնոջ մարմինը, որը հանցագործի կողմից սպանվել Է սառը զենքով: Նա նույնպես աշխատում Էր ՆԳ նախարարության կառույցում: Տանը գտնվող երեխան՝ եռամյա տղան, չի տուժել:
Հատուկ նշանակության ուժերի կողմից ոչնչացված 25-ամյա Լարոսի Աբալան իրավավապահ մարմիններին հայտնի Էր որպես կողոպուտների ու ահաբեկչական խմբի գործունեության մասնակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



