Քիմ Քարդաշյանը՝ «Harper's Bazaar-ի կուռքերը» նախագծում
LIFEԱրդեն տեղեկացրել ենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ժամանել են Փարիզ: 35-ամյա հեռուստաաստղին ու 39-ամյա ռեփերին տեսել էին Լոս Անջելեսի օդանավակայանում Փարիզի չվերթի համար գրանցվելիս, իսկ որոշ ժամանակ անց նրանք արդեն Շառլ դե Գոլի օդանավակայանում էին:
Քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս օրերին նորաձեւության ցուցադրություններ ծրագրված չեն, մենք ենթադրում էինք, որ զույգը մտադիր է այցելել Եվրո-2016-ի խաղերից մեկը: Սակայն հիմա արդեն պարզվել է հայուհու ուղեւորության պատճառը: Քիմը մասնակցում է Harper's Bazaar-ի համար ֆոտոշարքի, ինչի մասին հեռուստաաստղը պատմել է իր Snapchat-ում:

Ընդ որում, Կառլ Լագերդելֆի ղեկավարությամբ:

Քիմը մասնակցում է Կառլի ու ֆրանսիական Vogue–ի նախկին խմբագիր Կարին Ռոյթֆելդի Bazaar Icons ՝ «Harper's Bazaar-ի կուռքերը» նախագծին:

Արդյոք կադրերում կերեւա նաեւ Քանյե Ուեսթը՝ դեռ հայտնի չէ:


Սակայն նկարահանումների ժամանակ Քիմի համար պատվիրված չիզքեյքը Քանյեն ինքն է «ոչնչացրել»:

Չիզքեյքը պատվիրել էր Քիմի ընկերը՝ Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուսթենը:
«Ահա թե ինչ է Օլիվյեն պատվիրել ինձ համար նկարահանումների ժամանակ: Ինչ սրիկա է»,- ստորագրել էր լուսանկարներից մեկը Քիմը:

Աղբյուր՝ Daily Mail



