«Ալիսան հրաշքների աշխարհում». Զույգի հեքիաթային հարսանիքը
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Լեհաստանում ամուսնական զույգը՝ 26-ամյա Նատալիան ու 29-ամյա Ռաֆայելը, «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի ոճով են նշել իրենց հարսանիքը: Զույգը մեկ տարի նախագծում էր իրենց այս հարսանիքը:
Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրոցլավի եկեղեցիներից մեկում: Դրանից հետո այն սահուն անցել է գրքի թեմայական ոճով երեկույթի:
Հարսանիքը տեղի է ունեցել բնության գրկում: Տարածությունը զարդարված է եղել զանազան դեկորային դետալներով: Վառ էր նաև ամուսնական զույգի հագուստը:
Հաղորդվում է, որ Նատալիան ու Ռաֆայելը հանդիպել էին չորս տարի առաջ թեյարանում:
«Մենք երկուսս էլ կանգ առանք «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի թեմայի վրա, քանի որ այն մեզ համար շատ բան է նշանակում: Երբ մենք հանդիպեցինք, գիրքը մեր սեղանի կողքի պահարանում էր դրված»,- ասել է Նատալիան:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



