Brexit-ի կողմնակիցները եվրաինտեգրացման պաշտպաններին գերազանցում են 6 տոկոսով
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները Միացյալ Թագավորության հետագա եվրաինտեգրացման պաշտպանների թվից իրենց մրցակիցներին գերազանցում են 6 տոկոսով՝ 53 տոկոս առ 47 տոկոս հարաբերակցությամբ: Հասարակական կարծիքի հարցման այս արդյունքները, որը Guardian թերթի պատվերով անցկացրել է ICM սոցիոլոգիական ծառայութունը, հունիսի 13-ի երեկոյան հրապարակվել են այդ հրատարակության էլեկտրոնային տարբերակում:
Ուսումնասիրությունն անցկացնելով հունիսի 10-ից մինչեւ 13-ը, ծառայութունը 2 հազար մարդու հարցում է անցկացրել համացանցով ու եւս հազարին՝ հեռախոսով: ICM-ի նախորդ հարցման արդյունքներով, որոնք հարապարկվել էին երկու շաբաթ առաջ, եվրասկեպտիկներն առջեւից էին ընթանում ավելի փոքր առավելությամբ՝ ունենալով 52 տոկոս 48 տոկոսի դիմաց:
Գլազգոյի Ստրատկլայդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Կյորտիսի կարծիքով՝ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները դեռ երբեք այսչափ վստահ դիրք չեն ունեցել, որքան այժմ: «Արդեն պարզ է, որ այս ընտրարշավը շատ ավելի համառ է ստացվում, քան ցանկալի կլիներ Դեւիդ Քեմերոնին, որը գլխավորում է ԵՄ-ին երկրի հետագա անդամակցության կողմնակիցների ճամբարը, եւ նա այժմ պետք է որ անհարմարություն զգա այն մտքից, որ հանրաքվեի ելքը կարող է հարցականի տակ հայտնվել»,- հայտարարել է պրոֆեսորը:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



