ԵՄ-ի երկրները վեց տարում քաղաքացիություն են տրամադրել 5 մլն միգրանտների. Եվրոստատ
INTERNATIONAL NEWSԵվրամիության երկրները վեց տարվա ընթացքում քաղաքացիություն են տրամադրել 5 մլն միգրանտների. նրանց թվում առաջին տեղում Մարոկոյից սերվածներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը, որն ամփոփել Է 2009 թվականից մինչեւ 2014 թվակա նն ընկած ժամանակաշրջանում եվրոպական քաղաքացիության տրամադրմանը վերաբերող արդյունքները:
Այդ թվերում խոսքն այն գրեթե 2 մլն միգրանտների մասին չԷ, որոնք 2015 թվականից սկզբից Եվրոպա են ժամանել ներկայիս միգրացիոն ճգնաժամի հետեւանքով: Նրանց զգալի մասը Եվրոպայում դեռ նույնիսկ փախստականի օրինական կարգավիճակ չի ստացել եւ ԵՄ-ում Է գտնվում կամ անօրինականորեն, կամ որպես ապաստան հայցող:
«2009-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակաշրջանում ԵՄ-ի 28 պետություններ իրենց երկրի քաղաքացիություն են տրամադրել ավելի քան 5 մլն մարդու»,-նշել Է Եվրոստատը:
Նրա տվյալներով՝ միայն 2014 թվականին ԵՄ-ի երկրները քաղաքացիություն են տվել 890 հազար մարդու: Եվրոպական քաղաքացիություն ստանալու ցուցանիշով առաջին երեք տեղերն զբաղեցնում են մուսուլմանական երկրներից՝ Մարոկոյից (9,2 տոկոս), Ալբանիայից (4,1 տոկոս) եւ Թուրքիայից (3,7 տոկոս) սերվածները: Չորրորդ տեղում հնդիկներն են (3,5 տոկոս), որոնց հիմնական մասին ընդունում են Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան:
Հարավային Ամերիկայից՝ Էկվադորից, Կոլումբիայից, Պերուից եւ Բոլիվիայից, սերվածները հիմնականում ստանում են Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի քաղաքացիություն:
Ռուսաստանից սերվածները գտնվում են 12-րդ, Ուկրաինայից եկածները՝ 15-րդ տեղում: Երկու երկրներից գաղթածներն ավելի հաճախ Գերմանիայի քաղաքացիություն են ստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



