«Բոլորը գիտեն, որ նախևառաջ հեղինակ կատարող եմ, թող մի քիչ էլ բիզնես ունենամ` ինչո՞ւ ոչ». Արսեն Սաֆարյանն՝ իր նոր ակումբի մասին
LIFETert.am-ը գրում է.
Սեպտեմբեր ամսին կբացվի Արսեն Սաֆարյանի «Saf Club»-ը: Արդեն 2 տարի է ինչ երգիչը խոսում է այդ մասին: Tert.am Youth-ի հետ զրույցում Արսեն Սաֆարյանը մանրամասնեց ակումբի բացման նպատակները:
«Սեպտեմբեր ամսին ենք նախատեսում բացումն անել, որովհետև հուլիս-օգոստոս ամիսները հանգստյան են համարվում: Այն իրենից ներկայացնում է երկու սրահ` ռեստորանային և ակումբային: Ակումբում հնչելու է կենդանի երաժշտություն` հին ու նոր խմբեր, ճանաչված անհատներ են հանդես գալու, ինչպես նաև Stand Up ներկայացումներ կլինեն։ Շաբաթվա մեջ մեկ օր միայն ես եմ ելույթ ունենալու»,-ասաց երգիչը:
.jpg?1465825113253)
Tert.am Youth-ի այն հարցին, որ չկա մտավախություն, թե այսուհետ արտիստի անունը կկապվի բիզնեսի հետ, Արսենը պատասխանեց.
«Բոլորը գիտեն, որ ես նախևառաջ հեղինակ կատարող եմ, թող մի քիչ էլ բիզնես ունենամ` ինչո՞ւ ոչ: Ակումբը պետք է լինի մի գողտրիկ անկյուն. ես ուզում եմ նաև հնարավորություն տալ շատ երիտասարդ նոր կատարողների հանդես գալ ակումբում»,- պատմեց Արսեն Սաֆարյանը:
Զրույցում Արսենն անկեղծացավ, որ ակումբ ունենալն իր երազանքներից է եղել և որ առանց ընկերների աջակցության դժվար թե այն իրականանար:

Անի Կարապետյան



