Անի Խաչիկյանը, Հովհաննես Թովմասյանը և Էլիտա Հարությունյանն այսուհետ կվարեն ATV-ի «Ինտերակտիվ Առավոտ» նոր հաղորդաշարը
LIFETert.am-ը գրում է.
«I Առավոտ» հաղորդշարը գալիս է համալրելու ATV-ի հեռուստաեթերը։ Հունիսի 14-ից սկսած Հովհաննես Թովմասյանը, Անի Խաչիկյանը և Էլիտա Հարությունյանը կարող են դառնալ Ձեր առավոտվա մի մասնիկը։ Առաջին եթերին ընդառաջ Tert.am Youth-ը զրուցեց հաղորդավարների հետ։
-Հովհաննե՛ս, կպատմեք ի՞նչ է սպասվելու հեռուստադիտողներին АТV-ի առավոտյան եթերից։
- Մենք ցանկանում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ թե պարզապես հեռուստատեսությանը հետևեն, այլ զգան, որ փոխկապակցված են հաղորդմանը: Այսինքն՝ կարող են հարցեր ուղղել և ակտիվ մասնակցություն ունենալ հաղորդման ընթացքին: Ունենալու ենք բազմաթիվ խորագրեր և հնարավորինս փորձելու ենք պահել հեռուստադիտողի հետաքրքրությունը:

-Ինչո՞վ է բացառիկ լինելու հաղորդումը: Ո՞րն է լինելու այն նորը, որ մինչ այսօր չկա եթերում:
-Հեղաշրջում անել չենք պատրաստվում: Մենք պարզապես իրականացնելու ենք մեր պատկերացումը առավոտյան ձևաչափի մեջ: Ստեղծելու ենք նոր տրամադրություն, որը հաստատ պակասում է եթերում:
-Անի՛ , դուք հանրությանը հայտնի եք որպես դերասանուհի, սակայն հիմա հանդես եք գալու որպես հաղորդավարուհի։ Հեշտ համաձայնեցի՞ք առաջարկին։
-Հենց սկզբում ասել եմ, որ կտրականապես դեմ եմ: Ես ինձ իսկապես չէի պատկերացնում հաղորդավարուհու դերում: Ուղիղ եթերն ինձ համար շատ «վայրի» պատկերացում էր, բայց հետո հասկացա, որ կարող եմ պատրաստվել ու ամեն ինչ այլ կլինի:

-Առավոտ շուտ արթնանալը խնդիր չէ՞։
-Ես ալարկոտ մարդ եմ ու հաստատ առավոտյան արթնանալը ինձ դժար է լինելու, սակայն մայրս ինձ կօգնի այս հարցում: Վստահ եմ, որ եթերից չեմ ուշանա (ժպտում է)։
-Հեռուստաեթերում կան շատ խոհանոցային թեմատիկայով հաղորդումներ։ Ինչո՞վ են տարբերվելու Էլիտա Հարությունյանի բաղադրատոմսերը։
-Փորձելու եմ ամեն ինչ համեմել սիրով։ I խոհանոցի մեջ չպետք է միայն խոհանոց հասկանալ: Մենք խոսելու ենք առողջության և գեղեցկության մասին: Հնարավորինս փորձելու ենք դրական էներգիա փոխանցել հեռուստադիտողներին:








