Գյումրին պատրաստվում է դիմավորել Հռոմի պապին. Վատիկանի ռադիոյի արձագանքը
SOCIETYԳյումրին արդեն պատրաստվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստան, որը կմեկնարկի հունիսի 24-ին և կունենա խիստ հագեցած օրակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն, որի աշխատակիցներն արդեն այցեել են Գյումրի:
Նրանք եղել են Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստանում, որտեղ Վատիկանի ռադիոյի աշխատակիցներին հայտնել են, որ Ֆարցիսկոսի համար հատուկ երգեր են պատրաստում: «Դա մեծ երջանկություն է մեզ համար»,- ասել են քույրերը:
Վատիկանից ժամանած լրագրողները հանդիպել են 72-ամյա Ռոզային, ով նշել է, որ հատուկ կապվածություն է զգում Հռոմի պապի նկատմամբ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցիշրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորմանարարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենաԲարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀայաստանիՀանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների,հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին < /i>օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս.Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրև թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և ԱնմահՊատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերիմիաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմիառաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյանԵրևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսներիհետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀայաստանյայցԱռաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ ԿաթողÕ կե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ուպապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների ևբարերարների հետ:Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսըկստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:Նույն օրը ՀռոմիՍրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:



